ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱԹԱ ԷՐ ԱՆՈՒՄ

Առավոտ 09-05-2007

ՙԼավ համամասնական ցուցակ կլիներ՚,- տեսնելով երեկվա ՙկլոր սեղանին՚ մասնակցող ընդդիմադիր գործիչների ներկայացուցչական կազմըª ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:

Երեկ ՙՆոր ժամանակները՚ գործընկեր կուսակցություններին եւ իրավապաշտպաններին հրավիրել էր ՙկլոր սեղանի՚ª վերջին օրերին իրականացվող քաղաքական հետապնդումների թեման քննարկելու համար: Հիշեցնենք, որ այդ հետապնդումների թիրախ են դարձել ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը, նաեւ հրապարակախոս, ՙՁոն Պազոլինիի՚ գրքի հեղինակ Արտյոմ Խաչատրյանը: Վերջիններիս բնակարաններում ԱԱԾ-ն մայիսի 5-ին խուզարկություններ էր իրականացրելª ՀՀ Քր. օր.-ի 190 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներովª ՙապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը՚: Այս մեղադրանքով կասկածյալի կարգավիճակով երեկ ուշ երեկոյան ձերբակալվել է Ալ. Արզումանյանը: Վ. Շիրխանյանը երեկ ԱԱԾ էր հրավիրվել հարցաքննության նպատակով: Նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ առայժմ ազատության մեջ է, թեեւ չի բացառում իր ձերբակալությունը եւս: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանին, ապա նա երեկ ՙկլոր սեղանի՚ քննարկման ժամանակ ասաց, որ բացի իր բնակարանի խուզարկությունից« ինքը նույն օրը նաեւ հարցաքննվել է ԱԱԾ-ում, իր ասելովª ՙինչ-որ լվացքի գործով՚: Քննարկմանը երեկ մասնակցում էին ՀԺԿ, ԱՄ, ՙՀայրենիք ու պատիվ՚, ԱԻՄ, ՀՀՇ, ՕԵԿ, ԱԺՄ եւ ՙԺառանգություն՚ կուսակցությունների« նաեւ ՙԻմպիչմենտ՚ դաշինքի ու ՙՔաղաքացիական անհնազանդություն՚ շարժման առաջնորդները:

Քաղաքական գրեթե բոլոր ուժերի ներկայացուցիչները համակարծիք էինª ընդդիմադիր գործիչների հետապնդումները կապված են ոչ այնքան ընտրությունների, որքան հետընտրական գործընթացների եւ ընդդիմության ու ժողովրդի հնարավոր համախմբման, բողոքի ալիք բարձրացնելու հետ: ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ընդդիմադիրներին առաջադրված մեղադրանքները անհեթեթություն համարելուց եւ դա փաստարկելուց զատª ասաց. ՙԱյս ամենում կա մի փաստ, որը մեր դուրը հեչ չեկավª անկախ ամեն ինչից: Պարոն Արզումանյանի տուն ներխուժել էին այն պահին, երբ տանը եղել էր նրա 10-ամյա որդինª միայնակ: ԱԱԾ աշխատակիցները խաբեությամբ ստիպել էին երեխային դուռը բացել, չնայած այն բանին, որ Ալ. Արզումանյանը խնդրել էր սպասել իր եւ կնոջ գալուն: ԱԱԾ աշխատակիցները չէին սպասել՚: Այսօրինակ բիրտ մեթոդները Ա. Կարապետյանի գնահատմամբ, վախի մթնոլորտ սերմանելու ապարդյուն փորձեր են: Նա նաեւ արձանագրեց, որ ՙՀՀ-ում« որպես կանոն« ընտրությունների ժամանակ ինչ-որ փողեր են հայտնվում, ինչ-որ մարդիկ են ձերբակալվում« եւ անպայմանորեն ասվում էª Արեւմուտքն ուզում է մեր երկրում գունավոր հեղափոխություն անել: Այսինքնª փողերը միշտ ռուսական ծագման են, իսկ գունավոր հեղափոխություն անողն Արեւմուտքն է: Անհեթեթ է՚:

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էլ նախ արձանագրեց. ՙՑանկացած մարդ, ով մեղավոր էª պետք է դատվի: Այնուամենայնիվ, կան մարդիկ« որոնց նկատմամբ քրգործ հարուցվում է շատ լուրջ փաստարկների առկայության դեպքում, որովհետեւ հակառակ դեպքում դա չի հասկացվի: Որեւէ երկրի ԱԳ նախկին նախարարի դեմ քրգործի հարուցումը միջազգային սկանդալ է, ուստիª նրա դեմ քրգործ հարուցելու համար ծանրակշիռ փաստարկներ պետք է ունենալ: Ես այդ փաստարկներն այստեղ չեմ տեսնում՚: Վ. Մանուկյանը փորձեց վերլուծելª ինչո±ւ թիրախ դարձավ Ալ. Արզումանյանը. ՙՈրովհետեւ իշխանություններն ասում ենª եկեք խաղացեք մեր խաղը: Նրանք, ովքեր իրենց հետ խաղի մեջ են մտնումª նրանց նկատմամբ այսպիսի հետապնդումներ չեն իրականացվում: Ալիկն այդ խաղը չխաղաց, գնաց ուրիշ ճանապարհով: Դա իրենց համար վտանգավոր է՚: ԱԺՄ նախագահի ասելով, ՀՀ-ում եւս մի 1937թ.-ից խուսափելու համար հասարակությունը չպետք է թույլ տա, որ իշխանություններն անեն իրենց ուզածը: Նա առաջարկեց ստեղծել հասարակական մարմին, որը կվերահսկի այսօրինակ գործընթացները:

ՙՔաղաքացիական անհնազանդություն՚ շարժման անդամ Կարապետ Ռուբինյանի գնահատմամբª տեղի ունեցածը ՙքաղաքական հետապնդում է՚ եւ կապված չէ ընտրությունների հետ. ՙԻմ խորին համոզմամբ, իրենք իրենց ներքին շուկան արդեն ավարտել են եւ ԱԺ-ում բաշխել են տեղերը: Իշխանությունների անհանգստությունը կապված է հետընտրական գործընթացների հետ՚: Նա նաեւ ասաց, որ Ալ. Արզումանյանի ձերբակալությունը ԱԱԾ-ն հիմնավորել է հետեւյալ կերպª ՙմենք կանչել ենք, դուք չեք ներկայացել, մեր առաջին հանդիպումից հետո կլոր սեղաններ եք անում՚. ՙՍա այն դեպքում, երբ որեւէ գրավոր ծանուցում չի եղել, իսկ կլոր սեղանը վաղուց էր նախատեսված՚: Կ. Ռուբինյանն ասաց, որ քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե ստեղծելու պահը հասունացել է. ՙՄենք արդեն ունենք քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումների ենթարկվողներ« ու արժե արագ նման մի մարմին ստեղծել՚:

Քննարկման ժամանակ նաեւ առաջարկ եղավª մայիսի 11-ին ընդդիմության համատեղ հանրահավաք կազմակերպել, բնականաբար, ոչ թե քարոզարշավ անելու, այլ այս դեպքերին արձագանքելու համար: Առաջարկի հեղինակի ասելով, դա միաժամանակ ինդիկատոր կլինի, թե ընդդիմությունը հետընտրական պրոցեսներ սկսելու համար որքան ռեսուրս ունի: Առաջարկի մասին քննարկման մասնակիցները խոստացան մտածել: Թերեւս այսօր ընդդիմությունը հանդես կգա քաղաքական հետապնդումները դատապարտող հայտարարությամբ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *