Հիշեցնեմ, որ ինձ համար ակնհայտ էր, որ եթե մինչեւ ապրիլի 8-ը իրավիճակը մեղմելու, շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա ցուցարարների քանակն ավելացնելու հույսեր փայփայել չարժեր: Կոնգրեսը, սակայն, մեծ մարդկային ռեսուրս եւ կազմակերպչական ջանքեր գործադրեց, այլ ճանապարհներով թվի էական աճ ապահովելու համար: Թվաբանական բանավեճի մեջ չմտնելով, ասեմ, որ ցավոք չսխալվեցի եւ գոնե Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախորդ հանրահավաքում հայտնած համոզվածությունը, որ հաջորդին 150000 մարդ է մասնակցելու, չիրականացավ:
Եթե վերլուծենք կայացած հանրահավաքը` մինչ այդ հնչած, այդ թվում եւ մեր, քննադատությունների եւ առաջարկների լույսի ներքո, ապա կարող ենք անել հետեւյալ եզրահանգումները`
1. Ցավոք, ոչ միայն փորձ չարվեց մեղմել ընդդիմադիր դաշտի ներքին հակամարտությունը, այլեւ նորից «վերլուծական» հարվածներ տեղացին «երրորդուժականների» պիտակին արժանացած բոլոր այլախոհների ուղղությամբ: Հասկացությունների փոքրիկ փոխատեղում անելով` ընդդիմադիր դաշտը մենաշնորհացնելու ձգտման համար քննադատությունը, որպես մենաշնորհի կայացած փաստի արձանագրում ներկայացնելով, հզոր եւ տրամաբանական հակահարված տրվեց դրան: Նույն մեթոդաբանությամբ Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածի թվաքանակը փոխարինվեց չափահաս բնակչության ընդհանուր թվաքանակով եւ եզրակացվեց, որ 18 երրորդուժական միավորման համար հանրահավաքային ռեսուրս կա:
Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չկամորեն է անդրադառնում «երրորդուժականների» թեմային, ելույթի մոտավոր թվային վերլուծությունը ցույց է տալիս, որ Կոնգրեսի պահանջների կրկնակի պարզաբանմանը նա նվիրել էր իր ելույթի մոտ 38 տոկոսը, իսկ «երրորդուժականների» հետ «բանավիճելուն» մոտ 43 տոկոսը, իսկ մնացած մոտ 19 տոկոսը կազմում են ներածությունն ու Կոնգրեսի քաղաքական օիրակարգի հստակեցումը: Կարող ե՞նք ասվածից հետեւություն անել, որ ճառի ամենակարեւոր մասը «կողքից խանգարողների» թեման էր: Կարող ե՞նք արձանագրել, որ անհանդուրժողական մթնոլորտը խտանում է: Անհանդուրժողականության դրսեւորումներից մեկը չե՞ր, արդյոք, Ժիրայր Սեֆիլյանի` հանուն ընդդիմադիր դաշտի միասնության «Լեւոն նախագահ» միտինգային կոչից հրաժարվելու տրամաբանական առաջարկին «չեմբերլենավարի» պատասխանելը:
2. Այնուամենայնիվ հնչած քննադատություններից որոշակի հետեւություններ արվել էին, այն առումով, որ այլեւս չհնչեցին Կոնգրեսին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին անվերապահորեն հավատալու կոչեր, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ներածականում հնչեց. «… ես չեմ ուզում, որ դուք կույր հավատ ու անվերապահ վստահություն տածեք Կոնգրեսի նկատմամբ, այլ, որ այդ հավատն ու վստահությունը խարսխված լինեն բանականության ու համոզմունքի վրա, ինչից եւ, առաջին հերթին, կախված է ցանկացած մեծ գործի հաջողությունը»:
Ուրախալի է նաեւ, որ Լեւոն Զուրաբյանի ելույթում հնչեց քաղաքացիական անհնազանդության համազգային գործողությունների նախապատրաստվելու կոչ, բայց, ցավոք, այդ միտքը որեւէ զարգացում չունեցավ եւ այդպես էլ պարզ չդարձավ թե ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է նախապատրաստվի ժողովուրդը:
Անցնելով հանրահավաքից ընդհանուր տպավորությանս շարադրմանը, ասեմ, որ ինչպես միշտ շատ հաճելի եւ գեղեցիկ հայերենով հնչած ելույթի հիմնական իմաստն այն էր, որ ժողովրդին համոզեն, որ նախորդ հանրահավաքում «պայմանավորվեցինք նաեւ, որ մենք իրադարձությունները չենք փութացնելու» ու պետք է էլի սպասենք մինչեւ ապրիլի 28-ը:
Հատկանշական է, որ երեք պայմանների վերաշարադրումը շատ մեղմ էր: Գոնե հարյուր հազար ցուցարարների դիմումը մերժած եւ Ազատության հրապարակում հանրահավաքը հերթական անգամ ապօրինաբար արգելած քաղաքապետը որեւէ թթու խոսքի արժանանար:
Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հարամանագիր կարձակեմ հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վերաբերյալ հրապարակային դիմումները ներում շնորհել … թվարկում»: Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվացքով, բայց չտեսնելու ենք տալիս երբ Կոնգրեսի առաջնորդը արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում:
Եվ վերջում երկու լուրջ խնդիրների մասին:
Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի մասին Տեր-Պետրոսյանն ասում է. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»:
Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է, ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանրահավաքի:
Տեր-Պետրոսյանն ասում է. «Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ քանի որ այդ մարդիկ նման հեռանկարն այլ կերպ չեն պատկերացնում, քան պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա»։
Հիմա հարցադրման ճշմարտացիությունը չվիճարկող ու դրա հետ կապ չունեցող մեկ հարց: Ո՞ր, նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների մասին է հռետորի խոսքը: Պատասխանը, կարծում եմ, ակնհայտ է` խորհրդարանական:
Ահա եւ եւս մի ապացույց որ ՀԱԿ-ը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների: Կապ չունի հերթական թե արտահերթ: Կարեւոր է գիւտակցել որ դրանք լինելու են Սերժի նախագահության ներքո` այդտեղից բխող բոլոր հետեւանքներով: Ուստի ճշմարտացի էինք երբ, մասնավորապես, վերաբերմունքը Ժառանգության ու Րաֆֆու հանդեպ բացատրում էինք նախընտրական հովերով:
P.S. 1. Մինչեւ հրապարակելը, այս գրառումս ուղարկեցի մի շարք մարդկանց` ստուգելու համար գնահատականներս օբյեկտիվ են, թե, ինչպես վերջերս սիրում են մերձկոնգրեսական շրջանակներում խոսել, տրիվիալ «օբիժենիկ» եմ: Թեստի արդյունքները, ինչպես հասկանում եք, դրական էին: Ուղղակի հարցեր եղան` բա ի՞նչ անենք: Ի՞նչ անելը ազգովի որոշելիք հարց է, իմ համեստ կարծիքը դրա վերաբերյալ արտայատված էր «3Ա»-ի վերջին հայտարարությունում:
P.S. 2. Ժպիտով ավարտելու համար մի փոքր լրացում ել անեմ` նոր հիշեցի:
Տեր-Պետրոսյանն ասում է. «Մենք միշտ էլ պնդել ենք, որ մարտի 1-ի իրադարձությունների քննության ամենաարդյունավետ ու անաչառ մարմինը կարող էր լինել անկախ միջազգային հանձնաժողովը, ինչը, սակայն, մերժվեց թե՛ Հայաստանի իշխանությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից։ Հարց է ծագում, թե ինչու այդ բանը հնարավոր էր անել Հարիրիի ու Բհուտտոյի սպանությունների պարագայում, բայց նույնը չէր կարելի անել մեր դեպքում։»
Այս համեմատության համատեքստում պատասխանն ակնհայտ է: Որովհետեւ մեր դեպքում, ի տարբերություն Ռաֆիկի ու Բենազիրի, Լեւոնը, բարեբախտաբար, չսպանվեց:)
Արտատպվել է`
epress.am-ում, 7or.am-ում, top-news.am-ում եւ մասամբ 168.am-ում:
Հարգելի Կարապետ, ինչպես միշտ հետաքրքիր էր: 3Ա -ն զուտ ինտելեկտուալ ակումբ չլինելու համար առաջարկում եմ շաբաթը մեկ / կամ …/ հանդիպենք Ազատության հրապարակում:
Հարգելի Կարապետ, բավականին ուշագրավ վերլուծություն էր։ Իսկը՝ երրորդ ուժի գրած։))
Ես մի երկու նկատառում ունեմ. այդքան որ սարսափելի է ներկայացվում 3-րդ ուժը կամ դրա գաղափարը, հետաքրքիր է, 2007-ին, երբ ոչ թե երեք, այլ մոտ երկու տասնյակ ուժ էր պայքարում խորհրդարանական մանդատների համար, ինչո՞ւ հարցն այդպես սրությամբ չէր դրված եւ չէր անհանգստացնում այսօրվա երկու ուժերին։ Այս թեմայի հետ կապված. ո՞ւր էին ՀԱԿ-ի գիտունիկները 2008-ին, որ չկարողացան հանձինս Արթուր Բաղդասարյանի ապագա ԱԽՔ-ին տեսնել, մինչդեռ այսօր Րաֆֆիին ոչ միայն տեսնում են այդ դերում, այլեւ արդեն ցեխ են շպրտում նրա վրա։
Հաջորդ նկատառումը. եթե մի հարյուր մարդով կարողացան ճեղքել ոստիկանների պատնեշը, ինչո՞ւ նույն հաջողությամբ չեն գնում Բաղրամյան 26, այնտեղ էլ է նույն պատնեշը լինելու, բայց ավելի կարճ։ Չեմ ասում՝ մտնեն մեկն ու մեկի գլուխը ջարդեն, ինչպես 96-ին, այլ պարզապես ասեն՝ վերջ գրավել ենք֊ հեռացիր։ Արդյո՞ք այս անգործությունը կամ ձգձգումը թույլ չի տալիս ենթադրելու, որ անձամբ Լեւոնին իշխանափոխություն հեչ պետք չէ։
Ձեր բարձրացրած հարցադրումներից մի քանիսի հետ համաձայն եմ, նամանավանդ այն հարցին թե ինչպես է Տեր-Պետրոսյանը պատրաստվում պատերազմի մասին հիշեցնելուց հետո լուրջ գործընթացներ սկսել, բոլորիս էլ պարզ է, որ ներկայիս իշխանությունները առանց պայքարի չեն զիջելու դիրքերը, իսկ այդ պայքարը ինչպիսի դրսևորումներ կստանա` հավանաբար պարզ է բոլորին, պարզ է նաև , որ մեզ սպասվում է լուրջ ցնցումներ երկրի ներսում եթե իշխանություննրը բարի կամք ու խոհեմություն չդրսևորի, ի վերջո պահանջների կատարումը ոչ թե կթուլացնի նրանց դիրքերը, այլ ընդհակառակը ` կամրացնի: Միաժամանակ անհրաժեշտ է, որ Տեր-Պետրոսյանը հաջորդ հանրահավաքին անպայման անդրադառնա ներկա իշխանությունների հետ հնարավոր երկխոսության առարկայական դրսևորումներին, թե չէ ստացվում է , որ Տեր-Պետրոսյանը պատրաստ է երկխոսության , սակայն պարզ չէ թե այդ երկխոսությունը ինչպես է անդրադառնալու շարքային քաղաքացու սպասումներին, բոլորիս էլ պարզ է, որ հիասթափության դեպքում կսկսի մի նոր արտագաղթի հզոր ալիք` իսկ արտագաղթը դա այսօր մեր թիվ 1 թշնամին է… որի մասին անընդհատ թմբկահարվում է , բայց որևէ արձագանք ոչ մի տեղից չի ստացվում` մեր կառավարությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում այս հարցում…. ինձ թվում է, որ երկխոսությունը պետք է տարվի միայն համակարգային փոփոխությունների շուրջ, այլ երկխոսության մասին թեմա չպետք է արծարծվի…..
Che rubinyan, mi xoskov asem, irok տրիվիալ «օբիժենիկ» es. qez xabel en nrank um naxapes uxark el es. hatkapes verchin hatvac@ dra var apacuyc! axr qez inchi e tvum vor hayastani hanrapetutyan arvazn 10 qaxaqacu spanutyun@ erevanum nuynqan mec karevorutyun chuni yev arzani che migazgayin hetaqnnutyan inchqna LTPi nshac mardkanc spanutyunneri depqer@….cavali e bajc qo grac@ irok miyan abiznikutyun e yev chi parunakum voreve konstruktic tarr…nax ov asec, vor xarnakutyun@ vori amsin zgushacnum e ltpn, yev zoxovrdakan anhnazandutyun@ nuyn bann en??? Gayane Afrikian yev verjapes ov yev erb voroshec vor qaghaqaciakan, massayakan anhandurzhoghakanutyan homanishy hayerenum խառնակություն -e!? ayo srank bolorovin homanishner chen!!!
yev verchapes, ltpn manramasn bacatrum er pahangneri aktarman mexanizm@ masnavorapes qaxbantarkyalneri azat ardzakaman mexanizm@ henc ayn patcharov, vor ishxanikneri nerkayacucichner@ misht asum en vor nerum akrox e shnorhvel miyan nerman dimumi hamdzayn, isk ayd mardik nerman dimum chen grum yev ayo chen el gri. ltpn bacatrum e ishxaniknerin vor shat el lav hnaravor e ARANC NERMAN DIMUMI HIMAN VRA nerum shnorhel qaxbantarkyalnerin!!! ete du esqanic heto nengapoxum es LTPi asac@ yev nerkayacnum vorpes dimum nerelu hamar, da arden qo xndrin e exbayr!!! hishacnem vor qaxbantarkyalnerin azatel@ voch te dimum e ayl pahang uxxvac serzikin!!! yev parzabanumner@ ayd pahangi iarkanacman mexanizmneri masin en, vorpeszi ishxanikner@ chhcarashahen “iravakan” migocneri bacakayutyan xndir@ ayd harci lucman hamar!!! porcume i haskanal te aryoq inch vor karucoxakan ban ka qnnadatutynad meg, bajc esor evrchnakanapes hamozveci vor @ndhanrapes chka aydpisis nshuyl angam qo bolor gracneri emg esorva….cavali e bajc past vor irok trivial abiznik es!!!
Հարգելի Երվանդ, շնորհակալ եմ անկեղծության համար, բայց համաձայնվել ձեզ հետ չեմ կարող: Հատկապես վերջին հատվածը մեկնաբանելիս, խեղաթյուրել եք իմ ասածը: Ուշադիր նայեք գրածս. հատուկ նշել եմ. «Այս համեմատության համատեքստում …»: Այն որ յուրաքանչյուր մարդու կյանք, անկախ զբաղեցրած դիրքից, կամ այլ հանգամանքներից արժեք է, որ կողմ եմ միջազգային ամենահեղինակավոր հանձնաժողովներ Մարտի 1-ը բացահայտելու գործին ներգրավելուն, խնդրում եմ, կասկածի տակ մի դրեք: Գրածս տեքստն էլ այդպես վարվելու հիմք չի տալիս:
Հաջորդը: Միանգամայն համաձայն եմ թե ձեր, թե իմ լավ բարեկամ Գայանե Աֆրիկյանի հետ այն առումով, որ քաղաքացիական անհնազանդությունը խառնակություն չէ: Խնդիրն այն է, որ գործող հանցախումբը, երբ զգում է իր իշխոնությունը կորցնելու լուրջ վտանգ, ինքն է դիմում խառնակությունների: Դրա փորձը կա, չէ՞: 2008-ին Ազատության հրապարակում մեր արածը հոմ խառնակչություն չեր, շատ քաղաքակիրթ ձեւով ճնշում էինք գործադրում իշխանությունների վրա` կեղծված, անարդար ընտրության արդյունքները չճանաչելու համար: Հենց զգացին հողը ոտների տակից գնում է, տեսաք ինչ խառնակություն սարքեցին: Կասկածում ե՞ք, որ հենց պայքարը սրվի, նույնն են անելու:
Մնացածին չեմ անդրադառնա. երկար գրելուն սովոր չեմ:
Անծանոթ մարդկանց դույով դիմելու ձեր ոճն էլ չեմ ողջունում: Ես վիրավորանքին կդիմանամ, բայց դա ցածրացնում է ձեր կարծիքի արժեքը:
ի հավելումն ps.2-ի նշեմ , որ մարդկանց ձեռագիրը երբեք չի փոխվում , իսկ ԼՏՊ-ն իր սովորության համաձայն ամենապատասխանատու պահին “թռնելու” իր սովորությունից , սկսած իր հրաժարականի օրվանից` հետ չի կանգնել ))
pastoren vorna DZER MECN GERAZANCUTYAN asaci meg karucoxakan qnnadatutyun@ yev ayn ayl@ntrank@ vor duq aragrkum eq kongresi voroshumenrin yev gorcoxutyunnerin qnnadatelov drank? ayn cheq kaskacum որ հենց պայքարը սրվի, նույնն են անելու:? nuynsik mec janqeri depqum dzvar e nvastis hamar tesnel aroxch , konkret , qnnadatutyun yev ayl@ntrank dzer aystex bolor gracneri meg…
Alexanyanin:
http://www.facebook.com/#!/note.php?note_id=114371335309484
ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Մեղրիում հայտարարեց, թե իրականում կա նախագահի երկու թեկնածու՝ ինքը եւ Սերժ Սարգսյանը. «Մնացյալ թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել, ինչպիսի հայրենասիրական ճառեր, ինչպիսի բարոյական սկզբունքներով էլ, քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը այս ընտրություններին, նրանք բոլորը լծված են Սերժ Սարգսյանի սայլին: Եվ այդ թեկնածուների շարքը սպառնում է համալրել նաեւ Արթուր Բաղդասարյանը: Հիմա ինչ կուզենա ասի՝ եթե չի միանում այս շարժմանը, Արթուր Բաղդասարյանը կատարում է դավաճանություն: Եվ նա օգնում է Սերժ Սարգսյանին»: ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասաց. «Դատապարտում եմ շանտաժի լեզվով խոսելը եւ քաղաքական մրցակիցներին պիտակավորելը: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել՝ ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում: Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել՝ ով ինձ չի միանում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Բայց ես դա առայժմ չեմ անում եւ կոչ եմ անում դադարեցնել նման գործելաոճը»:2008-02-15 aravot.am
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՊԱՌԱԿՏՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ
Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներին երեկ «Փաստարկ» ակումբում հարց ուղղեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, ո…րում մասնավորապես ասված է, թե «հաշվի առնելով «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպությունների դիրքորոշումները, քաղաքացիական շարժման մասնակիցների կարծիքը, հարյուր հազարավոր աջակցող խմբերի դիմումները»՝ որոշել են «Ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր միավորումների խնդրին անդրադառնալ նախագահական ընտրությունների առաջին փուլի ավարտից հետո»: Հայտարարության մեջ նաեւ պատրաստակամություն է հայտնված «համադրել ջանքերն այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ պայքարելու համար բոլոր տեսակի ընտրակեղծիքների, խախտումների եւ զեղծարարությունների դեմ»: Սակայն նաեւ նշված է. «Դատապարտելով քաղաքական շանտաժը, շահարկումները եւ սեւ քարոզչությունը իշխանության, այդ թվում նաեւ՝ որոշ ընդդիմադիր ուժերի կողմից՝ կոչ ենք անում հրապարակային դաշտում պահպանել քաղաքական կոռեկտությունը ու համագործակցության ոգին»:
ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ ասուլիսում բավական վրդովված արձագանքեց «ՀԺ»-ի մի հրապարակմանը, թե Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ունի, եւ ասաց. «Ես միանշանակ համոզված եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեւի պայմանավորվածություն ունի Սերժ Սարգսյանի հետ՝ քանդելու, պառակտելու ընդդիմադիր ամբողջ դաշտը: Ես այդպես եմ հասկանում իրենց վարած քաղաքականությունը՝ Սերժ Սարգսյանի ջրաղացին ջուր լցնելու քաղաքականություն են վարում»: «ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՕԵԿ-ը շարունակում բանակցությունները Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հետ՝ Հեղինե Բիշարյանը հակադարձեց. «Այդ դեպքում իրե՞նք ինչու են մեզ հետ շարունակում բանակցությունները, եթե գրում են այդ մասին»: Թղթակիցն առաջարկեց. «Դո՛ւք մի շարունակեք»: Մինչդեռ տիկին Բիշարյանն առաջարկեց միմյանց փնովելու եւ իրար դեմ պայքարելու փոխարեն՝ միասին պայքարել ընտրակեղծիքների դեմ:
Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավարը հայտնեց, որ ուսումնասիրել են ՀՀ ընտրողների ռեգիստրը եւ հայտնաբերել. «Ցուցակներում ՀՀ ընտրողների 2 311 665 ընդհանուր թվաքանակից՝ 74045-ը չունեն ծննդյան օր եւ ամիս, 1149 քաղաքացիներ չունեն հասցե: Բազմաթիվ են ՀՀ քաղաքացիները, որոնք ծնվել են 1980-ականներին, նույնիսկ՝ 1987-ին: Ընտրողների ռեգիստրում արձանագրված են քաղաքացիներ՝ ծնված 1891-ին՝ Արագածոտնում, 1894-ին՝ Արարատում, 1896-ին՝ Արմավիրում, 1897-ին՝ Արարատում, 1899-ին՝ Արարատում: Հայաստանի 6 քաղաքացի ծնվել են 1900-ին, 277 քաղաքացի՝ մինչեւ 1910-ը, 488 քաղաքացի՝ մինչեւ 1912-ը: Միայն Կոտայքում մինչեւ 1910-ը ծնվել են 32 քաղաքացիներ: Երեւանում մինչեւ 1910 թվականը ծնվել են 30 մարդ»: Հեղինե Բիշարյանն այս փաստերն այսպես մեկնաբանեց. «Այսինքն՝ մարդիկ մի 150-200 տարի ապրում են, ըստ մեր ընտրողների ցուցակների»:
Վերջնականապես գժտվեցին
Ընտրություններից մի քանի օր առաջ կարելի է արձանագրել, որ իշխանությունները հասել են իրենց նպատակին. ընդդիմադիր թեկնածուների մեջ հարաբերությունները վատ են, իսկ նրանցից ամեն մեկի եւ Տեր-Պետրոսյանի հարաբերությունները՝ շատ …վատ: Եթե Արտաշես Գեղամյանի հարցում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է (ԱՄ ղեկավարն ընտրապայքար է մտել առաջին նախագահին խարազանելու հատուկ նպատակով), ապա Վազգեն Մանուկյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի պարագայում չի կարելի ասել, որ Տեր-Պետրոսյանն անմասն մնաց ընդդիմադիր ճամբարում լարվածություն ստեղծելուց:
…Սակայն առաջին նախագահի թիմը շաբաթներ շարունակ ակնարկում էր ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի «ծախվածությունը» եւ «դավաճանությունը», ինչը, բնականաբար, չէր նպաստում ընդդիմության շարքերում վստահության մթնոլորտի ստեղծմանը: Մինչդեռ այս 4 քաղաքական ուժերը կարող էին (ու, թերեւս, կարող են) համագործակցել, եթե զերծ մնան փոխադարձ պիտակավորումներից:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
http://www.facebook.com/#!/note.php?note_id=114371335309484
Պարոն Ռուբինյան ես կարդացի Ձեր վերլուծությունը և ասեմ, որ հետին հայացքով դիտելով ենթադրվող համագործակցող ուժերի /ՀԱկ և իշխանական թև/ շարժումներին իմ կարծիքով երկար սպասված ափն արդեն երևում է:Հակ-ի կատարված շարժումները իմ կարծիքով արդեն համոզիչ է, որ այս ամենը լավ պատրաստված սցնար է, բայց ինձ մի այլ բան էլ է հետաքրքրում, իսկ 2008 թվականի փետրվար-մարտյան դեպքերը միթէ նորից նախապես պատրաստված սցենար չէր, կարող էք ինձ մի պատմական փաստ ցույց տալ երբ այդպիսի կուլմինացիոն, վճռական պահին շարժման ղեկավարը տանից ինտեռվյու տա և ասի գիտեք ինչ պետական պահպանության համապատասխան մարմինը ասում է, որ չի երաշխավորում իմ անվտանգությունը, ուստի բավարարվում եմ տանից խոսելով, իսկ այդ պահին այնտեղ պաշտոնական տվյալով 10 զոհ է լինում:Կներեք բայց իմ կարծիքով եթե շարժման առաջնորդը այդպիսի պահին այդպիսի անհեռանկարային հայտարարություն է անում ինչպես պետք է նա ղեկավարի երկիրը թեժ պատերազմական շրջանում:
Մի խոսքով չեմ ուզում շատ երկարացնել բայց իմ կարծիքով այդ շրջանի դեպքերը նունպես կուլիսների ետևում նախապես մշակված եին թեկուզ և որոշ կարկառուն դեմքեր չիգիտեին այդ մասին:Ինչ եք մտածում այս մասին:
ձեզ որքա՞ն են վճարում, հավանաբար երեւի սկսել են ավելի քիչ վճարել ես վերջերս…
Հարգելի Կարապետ Ռուբինյան, անկախ ամեն ինչից, ես չեմ կասկածում ձեր անկեծությանը, յուրաքնչյուրն ունի կարծիքի իրավունք: Սակայն խորհուրդ կտայի չօգտվել 7or.am-ից, քանզի, երբ այնտեղ ես մի քանի անգամ փորձեցի թողնել իմ մեկնաբանությունը, ջնջեցին և արգելափակեցին, բլակ արեցին: Այն հետևյալ բովանդակությունն ուներ:Բավական է ընդամենը մի քանի օր կոնտենտ վերլուծության ենթարկել Անդրանիկ Թևեանյանի 7or.am-ը հասկանալու համար, որ այն ծառայում է Ռոբերտ Քոչարյանի /Գագիկ Ծառուկյանի/ շահերին: Չեմ կարող ասել պատճառը զուտ քաղաքական համակրանքն է, թե ֆինանասական: Բոլոր վերլուծություններում, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ատելությունը առանց նոր բան ավելացնելու իսկապես փչացած ձայնասկավառակի նման պտտվում է, նոյնը, թերևս մի քիչ light տեսքով Սերժ Սարգսյանի նկատմամբ է: Սակայն Թևեանյանը պետք է որ լավ իմանա, որ ՊՌ-ում նման մոտեցումներին անվանում են կացնային, որը սկզբից կարող է դուր, գալ, հետո ձանձրացնել, իսկ վերջում բումերանգի էֆեկտ ունենալ:
“Ապրիլի 8-ի հանրահավաքի մասին Կարծիք”-ի հետ կարող եմ ասել, որ. գրեթե ամբողջությամբ համաձայն եմ: Սակայն, ինքս կցանկանայի հատկապես շեշտել Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգի մասին Տեր-Պետրոսյանի. «Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից»,- խոսքի վտանգավորության հանգամանքը:
Սա ինչ է,- հատուկ հրահրման հրավեր ադրբեջանցիներին?, թե` ինչ? Թուրքերեն մի ասացվածք`որ երեխա ժամանակս պապիցս եմ լսել,ասում էր.- “Հասան գյալմանիսան”: Կներեք, որ հայերեն տառերով եմ գրում, ինքս թուրքերեն չգիտեմ, բայց իմաստն այն էր, որ – զոռով հրահրում եք` որ Հասանը հարձակվի վրաներդ???
hhh անվան տակ թաքնված վախկոտին. վերադարձեք Սովետական Միություն ձեր նման անոնիմ մատնիչների տեղն այնտեղ է:)
Անդրանիկին. Հարգելի Անդրանիկ, 7or.am-ի ուղղվածության վերաբերյալ ձեր կարծիքը կիսում եմ: Ավելին, առիթ եմ ունեցել այդ մասին հենց Թեւանյանին ասելու: Իսկ այն, որ այստեղ` իմ բլոգում հրապարակված նյութը առանց ինձ հարցնելու արտատպել են, վիճահարույց հարց է: Նույն կերպ է վարվել epress.am-ը: Միայն 168 ժամը երեկ տպագրելու թույլտվություն ուզեց:
Մի կողմից Բլոգս բաց է եւ սկզբնաղբյուրին հղում դնելով այլ տեղ հրապարակելը լիովին թույլատրելի է: Մյուս կողմից, կարծում եմ, քաղաքավարիության կանոնները թելադրում են, որ արժե գոնե տեղյակ պահել:
Շնորհակալություն
Երվանդ Կարապետյանին. Շնորհակալություն պարզաբանումների համար։ Ես դրանց մասամբ ծանոթ էի։ Ասելով, թե չկարողացան Արթուր Բաղդասարյանին ջրի երես հանել, նկատի ունեի, որ այնուամենայնիվ այդ գործիչը Լեւոնի քվեների կիսով չափ ձայն հավաքեց (իմ եւ հարակից տեղամասերում այդ պատկերն էր)։
Հարգելի պարոն Ռուբինյան, այսօր հրապարակվեց Ձեր հայտարարությունը՝ կոնգրեսից դուրս գալու վերաբերյալ։ Պատճառների մասին չեմ ուզում հարցնել, գրեթե ամեն ինչ պարզ է։ Հարցս հետեւյալն է. արդյո՞ք հավանական եք համարում, որ ձեր օրինակին շատերը կհետեւեն, մասնավորապես 17-18 կուսակցությունների լիդերները, ովքեր մեծ հույսեր էին կապում Լեւոնի հետ։ Թե՞ ժողովուրդն ավելի շուտ կհիասթափվի ՀԱԿ-ից։
Ամենամակերեսային վերլուծությունները ցույց են տալիս, որ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը առավելագույնը մի 10-12 մանդատ կստանա, որը հեչ շահավետ չէ ՀԱԿ-ի համար։ Մի կողմից էլ չեմ պատկերացնում Լեւոն Տեր-Պետրոսյանին շարքային պատգամավորի դերում։ Ստացվում է, որ նորից ունենալու ենք ԱԺ-ի բոյկոտում, հանրահավաքների շարք, ընտրակեղծիքների բացահայտում… Այդպես երկիրը երբեք առաջընթաց չի ունենա։
ես վախկոտ կլինեի եթե ՀՀՇ-ից դուրս գալուց մի հսկա արարողությունը բաց թողնելով, սեփական ելույթը կարդալով բոլորին գովերգելուց հետո գնայի տուն ու սկսեի իմ տան փափուկ անկյունից ինտերնետով քննարկել նարանց ում գովերգում էի մի քանի ժամ առաջ, այդ ժամանակ պատվով կկրեի վախկոտ անունը:
Շնորհակալություն հաղորդագրությունը ջնջելու համար, քանի որ այդ պահին վրդովել էի «Լեւոնը, բարեբախտաբար, չսպանվեց:)» այս արտահայտությունից. Այ հիմա սկսում եմ հասկանալ թե ինչու է առաջին նախագահը այսքան ձգձգում, որ այնպիսի երերացողներին ինչպիսք էին ծախված Վազգեն Մանուկյանը, Դավիթ Վարդանյան, եւ այլ ոք իր կողքից հեռու կանգնեցնի, եւ դա նրան հրաշալիորեն հաջողվում է, հաջողություն եմ ձեզ մաղթում ձեր գործերում, խոստանում եմ էլ ձեզ չեմ անհանգստացնի… ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է…