Րաֆֆու հացադուլն ավարտվեց

Շատ ուրախ եմ, որ Րաֆֆին դադարեցրեց հացադուլը: Պարզ, մարդկային կարեկցանքի զգացումը, որը, չգիտես ինչու, այդքան չպահանջված մնաց այս օրերին, տանջում էր խիղճս` մի պատառ հաց ուտելիս կամ փափուկ անկողին մտնելիս: Ո՛չ անսովոր բառապաշարով եւ հիմնավորումներով սկսված հացադուլը, ո՛չ էլ դրա նույնաոճ  ավարտը չփոխեցին վաղուց ձեւավորված կարծիքս Րաֆֆու մասին` իբրեւ ազնիվ մարդու եւ հայրենասերի: Իր եւ իր մերձավորների 14 օրյա մարմնական եւ հոգեւոր տանջանքները քիչ համարողների, չնկատողների կամ թատրոն ու ցուցք համարողների այժմյան ցնծությունը չեմ կիսում: Չեմ կարծում նաեւ, որ այլոց իրական, թե կարծեցյալ փոգրոգությունը, եսակենտրոնությունը ու քաղաքական ցուցքին հակվածությունը, արդարացնում են մեր սեփական չարությունը:

 

Related Posts

0 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *