Հանդիպում Վեհափառի հետ

Ստորեւ Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունն է`

Արձագանքելով 06.08.2008թ. մի խումբ նախկին քաղբանտարկյալների դիմումին, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 05.09.2008թ. ընդունեց դիմումը ստորագրած նախկին քաղբանտարկյալներ Կարապետ Ռուբինյանից, Ժիրայր Սեֆիլյանից, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի տիկնոջից` Անժելա Ալավերդյանից կազմված պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Մայր Աթոռի դիվանապետը:
Պատվիրակությունը Վեհափառի ուշադրությունը հրավիրեց 75 քաղբանտարկյալների եւ հազարավոր հալածյալների հետ կապված խնդրների վրա: Վեհափառին հանձնվեց քաղբանտարկյալների ցուցակը` նրանց դեմ հարուցված գործերի շիծու եւ պատվիրված լինելու մասին բացատրագրերով: Պատվիրակության անդամները մեկ անգամ եւս կոչ արեցին Վեհափառին` խախտել լռությունը եւ հրապարակային խոսքով ու գործով վճռականորեն կանգնել հալածյալների կողքին:
Վեհափառ հայրապետը արված առաջարկները գնահատեց որպես իրեն քաղաքականության մեջ ներքաշելու փորձ, հայտարարեց, որ չի կարող ստանձնել դատավորի դերը եւ չգիտի ովքեր են մեղավոր, իսկ ովքեր անմեղ: Ասաց նաեւ, որ Եկեղեցին ոչ թե հալածյալներին այլ արդարներին պաշտպանելու պարտավորություն ունի:
Վեհափառ հայրապետն, այնուամենայնիվ, չբացառեց իր կողմից որոշակի, պատվիրակության համար անհայտ մնացած, դեպքերում իշխանությունների առջեւ անձնական միջնորդություններ, կամ ներման կոչ անելը:
Պատվիրակության անդամները  անընդունելի համարեցին անմեղ մարդկանց ներման համար հանցագործների առջեւ Կաթողիկոսի միջնորդելը:

Հանդիպումը, որը տեւեց մեկ ժամից ավելի, ծանր նստվածք թողեց: Կամա թե ակամա, Կաթողիկոսը հանդես եկավ որպես ավազակապետության ներկայացուցիչ: Քաղաքավարության սահմաններից չելնելով, նրան ասացի այն ամենն ինչ մտածում էի իր եւ եկեղեցու բռնած դիրքի մասին:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *