Խմբագրի կողմից` Անցյալ շաբաթ, երբ արտակարգ դրության շրջանակներում Հայաստանում սահմանափակված էր լրատվամիջոցների գործունեությունը, ձերբակալվածների ընտանիքների անդամները հանդես եկան նամակով` հայցելով միջազգային ատյանների միջամտությունը ընդդիմության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալությունների հարցում:
«ԱրմենիաՆաուն» սատարում է նրանց կոչին` հնարավոր է` ոչ լիովին քաղաքական նկատառումներով, այլ ելնելով ժողովրդավարական պետությանը հարիր ազատ խոսքի ու պարկեշտության չափանիշներից:
Մենք գրում ենք այս նամակը որպես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների կանայք, մայրեր ու քույրեր, ովքեր ենթարկվում են իշխանությունների կիրառած անօրինական միջոցներին` 2008 թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների առնչությամբ` նախընտրական, ընտրական ու հետընտրական շրջաններում:
Այդ միջոցները ներառում են բռնություններ, դաժանություններ, առևանգումներ, անօրինական կալանքներ, բնակարանի խուզարկություններ առանց որևէ հիմնավորման, որոնք ուղեկցվում են ունեցվածքին հասցված զգալի վնասով, և մեր ամուսինների, որդիների ու եղբայրների ձերբակալությամբ` բոլորն էլ միանման մեղադրանքներով. «Հանցավոր գործողություններ պետության դեմ` իշխանությունը տապալելու նպատակով»:
|
Մենք համոզված ենք, որ այս ձերբակալությունները զուտ քաղաքական են իրենց էությամբ` հաշվի առնելով, որ ձերբակալվածները քաղաքական կուսակցությունների, ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց կամ ժողովրդավարական ընդդիմության կազմակերպած խաղաղ ցույցերի մասնակիցներ են:
Իշխանությունների ձեռնարկած միջոցները հակասում են Հայաստանի օրենսդրությանը և անհամատեղելի են միջազգային իրավունքի նորմերին ու Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորություններին: Դրանք քաղաքական հետապնդման ակտեր են, որոնք ուղղված են ժողովրդավարական ընդդիմության ոչնչացմանը, և որպես այդպիսին` մարդու իրավունքների կոպիտ խախտում են:
Մենք կոչ ենք անում Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին` կազմակերպել փետրվարի 19-ի ընտրություններին առնչվող բոլոր դեպքերի անկախ ու անկողմնակալ քննություն, ներառյալ` անմեղ մարդկանց սպանություններն ու մեր ընտանիքների անդամների ձերբակալությունները: Վերջապես, մենք ցավով ահազանգում ենք, որ այդ ձերբակալությունները շարունակվում են մինչև այսօր:
Հարգանքով ու աջակցության հույսով`
Մելիսա Բրաուն
Ալեքսանդր Արզումանյանի կինը
Նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում ՀՀ նախկին մշտական ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 10-ին:
Աննա Հակոբյան
Նիկոլ Փաշինյանի կինը
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Այլընտրանք» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը թաքնվում է 2008 թ. մարտի 1-ից:
Մարինե Հարությունյան
Գրիգոր Ոսկերչյանի կինը
Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ, Լևոն Տեր-Պետրոսյանի Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 8-ին:
Լուսինե Հայրապետյան
Սուրեն Սուրենյանցի կինը
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը ձերբակալվել է 2008 թ. փետրվարի 25-ին:
Մարիամ Կարապետյան
Կարապետ Ռուբինյանի մայրը
Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանի Շենգավիթի համայնքի նախընտրական շտաբի պետ Կարապետ Ռուբինյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 8-ին:
Անահիտ Կիրակոսյան
Աշոտ Մանուկյանի կինը
Հայոց համազգային շարժման Լոռու մասնաճյուղի նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի պետ Աշոտ Մանուկյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Անուշ Մեսրոպյան
Սասուն Միքայելյանի կինը
Ազգային ժողովի պատգամավոր, «Ոգու փորձություն» ՀԿ անդամ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 12-ին:
Նելլի Մնացականյան
Գրիգոր Հարությունյանի կինը
Հայաստանի ժողովրդական կուսակցության խորհրդի քաղաքական գծով քարտուղար Գրիգոր Հարությունյանը թաքնվում է 2008 թ. մարտի 1-ից:
Անուշ Պետրոսյան
Մասիս Այվազյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Մասիս Այվազյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Թամարա Փիլոյան
Մուշեղ Սաղաթելյանի կինը
«Ոգու փորձություն» ՀԿ անդամ, Ներքին գործերի նախարարության քրեակատարողական հաստատությունների վարչության նախկին պետ, Լևոն Տեր-Պետրոսյանի Անիի նախընտրական շտաբի պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Մարինե Պողոսյան
Արամ Սարգսյանի կինը
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ Արամ Սարգսյանը թաքնվում է 2008 թ. մարտի 1-ից:
Ծովինար Սամսոնյան
Հովհաննես Ղազարյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Հովհաննես Ղազարյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Աիդա Սարդարյան
Արամ Մանուկյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի Արաբկիրի նախընտրական շտաբի պետ Արամ Մանուկյանը թաքնվում է 2008 թ. մարտի 1-ից:
Ռուզաննա Սարգսյան
Սմբատ Այվազյանի կինը
«Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, պետական եկամուտների նախկին նախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Սմբատ Այվազյանը ձերբակալվել է 2008 թ. փետրվարի 24-ին:
Սուսաննա Սարգսյան
Դավիթ Մաթևոսյանի կինը
Մեղրու ոստիկանության նախկին պետ, Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Լաուրա Սելվյան
Գագիկ Ջհանգիրյանի կինը
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել է 2008 թ. փետրվարի 23-ին:
Լիլիթ Սիմոնյան
Լևիկ Խաչատրյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության անդամ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Լևիկ Խաչատրյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Հասմիկ Սինանյան
Վահագն Հայոցյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության գործադիր քարտուղար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Վահագն Հայոցյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Ռուզաննա Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյանի կինը
Ազգային ժողովի պատգամավոր, Լևոն Տեր-Պետրոսյանի Երևանի նախընտրական շտաբի պետ Խաչատուր Սուքիասյանը թաքնվում է 2008 թ. մարտի 1-ից:
Թամարա Թափալցյան
Արամ Կարապետյանի մայրը
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ձերբակալվել է 2008 թ. փետրվարի 24-ին:
Ինգա Թորոսյան
Դավիթ Առաքելյանի կինը
Լևոն Տեր-Պետրոսյանի Կենտրոն համայնքի նախընտրական շտաբի պետ Դավիթ Առաքելյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 1-ին:
Էդիտա Եղոյան
Արարատ Զուրաբյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության նախագահ, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի անդամ Արարատ Զուրաբյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 10-ին:
Ցողիկ Զաքարյան
Երջանիկ Աբգարյանի կինը
Հայոց համազգային շարժման վարչության անդամ, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մարզային համակարգող Երջանիկ Աբգարյանը ձերբակալվել է 2008 թ. մարտի 3-ին:
Մարտի 18, 2008 թ.