Կարապետ Ռուբինյան. «Ակնհայտ առաջընթաց է, որ հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին»

Karapet Rubinyan

«Հայելի» մամուլի ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը բանավիճել են համաներման հասարակական պահանջի մասին։

Ակնհայտ առաջընթաց է, որ հանցագործները պետք է ներեն իրենց զոհերին,- ասել է Կարապետ Ռուբինյանը։

Համաներմանն այսօր էլ հասարակության բազմաթիվ անդամներ դեմ են։ Նույնիսկ մասնագետներն ու իրավաբաններն են ասում, որ այժմ կարիք չկա համաներում իրականացնելու։ Սովորաբար համաներմանը դեմ են եղել նաև շատ խոշոր մարդիկ, փիլիսոփաներ: Oրինակ՝ Կանտն ասել է, որ եթե ուզում ես օրենքը տապալել, դրանից լավ միջոց չկա։,- արձագանքելով Կ. Ռուբինյանին՝ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ով չի կիսում փիլիսոփաների կարծիքը։

ՀՀԿ-ական պատգամավորն ասել է, թե այս պահի դրությամբ համաներումը հասարակական պահանջ է, նաև «քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունն է պատճառը»։

-Մարտիմեկյանը դեպքերը նույնպես խթան են այս համաներման իրականացման համար,- նշել է Ռ. Պետրոսյանը։

Մեր քրեակատարողական հիմնարկների վիճակն այնպիսին է, որ ինչքան հաճախ համաներումներ արվեն, այնքան հաճախ անմեղ մարդկանց, ովքեր դատված են, հնարավորություն կտրվի դուրս գալ։ Ճիշտ է, նրանց հետ հանցավոր անցյալ և միտումներ ունեցող մարդկանց մի  մաս է դուրս գալիս, բայց, որպես կանոն, նրանք շատ արագ վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ։ Մեր դատական համակարգի կաշառվածության, փչացածության զոհերը գոնե նման դեպքերում  հնարավորություն են ունենում դուրս գալու,- ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Այդուամենյանիվ, Կարապետ Ռուբինյանը կարծիք է հայտնել, թե համաներում անելու համար բոլոր պատեհ առիթները բաց են թողնվել։

7or.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *