<!– /* Font Definitions */ @font-face {font-family:Sylfaen; panose-1:1 10 5 2 5 3 6 3 3 3; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:67110535 0 0 0 159 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:””; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:”Times New Roman”; mso-fareast-font-family:”Times New Roman”;} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 90.0pt 72.0pt 90.0pt; mso-header-margin:35.4pt; mso-footer-margin:35.4pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} –>
/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin:0cm;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:10.0pt;
font-family:”Times New Roman”;
mso-ansi-language:#0400;
mso-fareast-language:#0400;
mso-bidi-language:#0400;}
“Հայք” 10.02.2009թ.
Կիրակի օրը, փետրվարի 8-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում իր աշխատանքը սկսեց մի նոր թոք շոու, որը կոչվում է «Ասպարեզ»: Անկասկած դա դրական տեղաշարժ է հանրայինի եթերում, եթե նկատի առնենք, որ այդ եթերը լի է ցածրորակ, տնավարի շոուներով, մինչդեռ հասարակական-քաղաքական կարեւորության հարցերի վերաբերյալ քննարկումներից եթերը զուրկ էր տեւական ժամանակ:
Այդ իմաստով էլ, նոր հաղորդաշարի մեկնարկը գնահատելի է: Սակայն, այդ առումով արժե հիշել հայտնի խոսքը, որ «լավ մեկնարկը գործի կեսն է», կամ հաջողության կեսն է: Իսկ «Ասպարեզի» մեկնարկը բավական լուրջ մտորումների տեղիք է տալիս:
Նախ մի ուշագրավ դիտարկում, որը գուցե մանրուք է, բայց թերեւս հատկանշական: Բանն այն է, որ երբ Հանրայինի եթերային անոնսներում նշվում էր «Ասպարեզի» մուտքի մասին, ապա որպես հաղորդման մեկնարկի ժամ էր նշվում 17:00-ն: Այսինքն Կիրակի, 17:00-ին, դիտեք հանրային եթերում: Մինչդեռ, կիրակի օրը, այսինքն փետրվարի 8-ին, 17:00-ին հանրային հեռուստաընկերության եթերը միացրած անձինք թերեւս հնարավորություն ունեին առավելագույնը տեսնելու, թե ինչպես են «Ասպարեզի» հյուրերը հրաժեշտ տալիս վարողին, իսկ վարողն էլ` հեռուստադիտողին: Բանն այն է, որ հաղորդումը սկսել էր անոնսով տեղեկացված ժամից մոտ 40 րոպե առաջ:
Արդյոք դա մանր խորամանկություն էր, որի պատճառն այն էր, որ հաղորդմանը հյուր էր Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանը: Ռուբինյանը, ինչպես եւ սպասելի էր, եթերում խոսելու էր անցանկալի իրողությունների մասին, ու թերեւս հաղորդման կազմակերպիչների համար նպատակահարմար էր ամեն դեպքում, ապահովության համար, ձեռնարկել միջոցներ, որ ինչքան հնարավոր է քիչ մարդիկ հնարավորություն ունենան դիտել առաջին «Ասպարեզը»: Ինչ իմանաս, առաջին անգամն է, ամեն ինչ կարող է պատահել, հաղորդումը կարող է ընթանալ ոչ այն հունով, ինչով որ պետք է, ու այս անգամ ընդհանրապես ամբողջ հաղորդումը եթերից հանելու առավել աղմկալի քայլի փոխարեն գուցե ընտրվում է օպտիմալ տարբերակը` հաղորդումը եթեր հեռարձակել նախատեսված ժամից 40 րոպե շուտ:
Հետո կազմակերպիչները կվերլուծեն հաղորդումը, դասեր կքաղեն սխալներից, կանեն անհրաժեշտ հետեւություններ, որպեսզի հետագա հաղորդումներում ամեն ինչ գնա նախապես պլանավորածի համաձայն, եւ անցանկալի մտքերը շատ չլինեն: Կամ էլ գուցե «Ասպարեզը» հեռուստաեթերում իր առանձնահատուկ տեղը կգրավի ոչ թե իրական անաչառությամբ եւ բազմակողմանիությամբ, ինչին որ հավակնում է, այլ նրանով, որ հաղորդման եթեր հեռարձակման ժամը կլինի լողացող, դոլարի կուրսի նման: Այսինքն, «Ասպարեզը» մի կիրակի կարող է եթեր դուրս գալ առավոտյան, մյուս կիրակի` երեկոյան, մի կիրակի` կեսօրին, մի կիրակի` միջօրեին, եւ այդպես շարունակ, ոչ մի հստակ ժամ, որպեսզի հեռուստալսարանը չկարողանա ճիշտ տեղում ճիշտ ժամին «բռնացնել» հաղորդումը:
Իսկ նման մտավախություններ, կազմակերպիչների մոտ, անշուշտ կարող էին լինել: Օրինակ, «Ասպարեզի» առաջին հաղորդման հյուրն էին, բացի Կարապետ Ռուբինյանից, նաեւ ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, որին Տիգրան Կարապետիչը անվանում էր Սուտիբեկյան, եւ «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:
Քանի որ ես էլ հաղորդմանը սպասում էի ժամը 17-ին, ինչպես նախապես հաղորդվել էր, ընդամենը պատահաբար տեսա, որ այն սկսվել է արդեն դեռեւս 16:30-ին: Եվ քանի որ բաց էի թողել սկիզբը, ապա միայն կարող էի կռահել, որ հաղորդման թեման էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը 1998 թվականին եւ վերադարձը 2007 թվականին: Ընթերցողը թերեւս լավ է պատկերացնում, թե հաղորդման հյուրերից ով ինչ տեսակետ կարող էր արտահայտել թեմայի կապակցությամբ: Սակայն ամենից հետաքրքրականն այն էր, որ գրեթե տեսակետ էր արտահայտում նաեւ հաղորդավարը, որը կարծես թե իր մասնագիտական պարտքն էր համարում անընդհատ հիշեցնել, որ Հայաստանում ընտրությունների կեղծման, բռնությունների, անօրինականությունների ավանդույթը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ինչ խոսք, այդ մասին մեկ անգամ հիշեցնելը գուցե քիչ է հաղորդման անաչառություն ապահովելու համար, գուցե երկու անգամն էլ բավարար չէ, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի եւ չստացվի, որ հաղորդումը միակողմանի քննադատում է իշխանությանը, բայց համաձայնեք, որ երբ հաղորդավարը պարբերաբար փորձում է հիշեցնել, որ բոլոր վատ երեւույթների արմատը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահությունն է, արդեն նկատելի է դառնում, որ հաղորդումն իրականում ունի ոչ թե չորս, այլ հինգ հյուր` եւ ոչ մի վարող: Գուցե վարողը իր վրա էր փորձում վերցնել այն պարտավորությունը, որը ենթադրաբար պետք է որ կատարեր հյուրերից մեկը, անընդհատ հիշեցնելով 1996 թվականը, բայց քանի որ այդ մեկը չէր արդարացնում իր վրա դրված ակնկալիքը, ապա հաղորդման իմաստը փրկելու համար դա անում էր վարողը:
Բոլոր դեպքերում, ակնհայտ էր, որ «Ասպարեզի» մեկնարկի պարագայում դժվար է խոսել «լավ մեկնարկը գործի կեսն է» սկզբունքի մասին, քանի որ ըստ երեւույթին խոսքը ոչ այնքան մեկնարկի, որքան նոր փաթեթավորումով նախկին գործերի շարունակության մասին է:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
Հ.Գ. Շատ հավանական է, որ «Ասպարեզի» եթեր հեռարձակման ժամանակի անճշտության պատճառը պարզապես տեխնիկական է, առավել եւս, որ հայրենի հեռուստաընկերությունների տեխնիկան աչքի է ընկնում պետական բարձր մտածողությամբ եւ կարծես թե շատ զգայուն է իշխանության համար անցանկալի կարծիքների հանդեպ: