“Ա1+” 07.11.2008թ.
՚՚Պիցցա դի Ռոմայիՙ տնօրեն Գեւորգ Սաֆարյանի եւ մատուցողուհի Անուշ Ղավալյանի նախօրեին ազատարձակումը հաղթանակ է, թեկուզ փոքր` սակայն կարծում եմ` շարունակականՙ ,- այս մասին ՚Ա1+իՙ հետ զրույցում ասաց ԱԺ ՚ժառանգությունՙ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Մինչ այդ, նա զեկուցով հանդես էր եկել Մամուլի ազգային ակումբում կազմակերպված ՚Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ապահովման խնդիրները Հայաստանումՙ թեմայով քննարկման ժամանակ եւ փաստել, որ Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում խախտել է Եվրոպական կոնվենցիայի գրեթե բոլոր հոդվածները:
Մյուս զեկուցողը Աժ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանն էր, որը մեր երկրում մարդու իրավունքերի խախտման ամենարտառոց դրսեւորումներից առանձնացրեց զանգվածային քաղաքական հալածանքներն ու պետական կարիքների համար զոհերի խնդիրը: Դրանց հիմքում նա տեսնում է իշխանությունների ընչաքաղցությունը եւ պաշտոններից ամեն գնով կառչած մնալու ձգտումը:
Ասելով, որ ծանոթ է ՚7-իՙ գործի բոլոր մանրամասներին` նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց. ՚Եթե իշխանությունները այնքան հիմարություն ունենան եւ սկսեն այդ դատական գործընթացը, ապա հերթական անգամ խայտառակ են լինելու, քանի որ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ գործում որեւէ նյութ չկաՙ:
՚Իրավունքի եւ ազատության կենտրոնՙ-ի ղեկավար Վարդան Հարությունյանն օրինակ, մարդու իրավունքները խախտման պատճառը տեսնում է նրանում, որ բարձրագույն օղակները օժված չեն իշխանավորի հատկություններով , չեն հասկանում իշխանության եւ մարդու իրավունքների իմաստը:
՚Նրանք կարող էին շատ լավ խառատ կամ վարորդ լինել: Սակայն, մեր իրավականությունը այնքանով է աղճատված, որ հենց էդ կարգի խառատներն են,/որոնք, ի դեպ, իրենց բնույթին համապատասխանող յուրահատուկ մականուններ ունեն/ հայտնվել իշխանության ղեկինՙ ,-վրդովվեց նա:
Քաղաքական հայացքների համար ձերբակալությունները նա համարեց բարձագույն իշխանավորի կամայական գործողություն կամ ավելի ճիշտ` ՚պայմանավորված, թե առավոտյան նրանք ո՞ր ոտքի վրա են արթնացելՙ:
Քննարկման ժամանակ, փորձագետ Էդվարդ Անտինյանը տեղեկացրեց, որ չեն պաշտպանվում նաեւ Հայաստանից դուրս գտնվող հայերի իրավունքները: ՚Ռուսաստանում մարդ են սպանում, ո՞վ է պաշտպանում նրանցՙ,- հայտարարեց նա, միաժամանակ զարմացավ, թե ինչպե՞ս կարելի է ԱԺ ինստիտուտի բարելավումը եւ դերի բարձացումը պայմանավորել ՚ինչ որ գործունյայի` մի խեղճի տեղը նստեցնելովՙ:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը իր հերթին դիտարկեց, որ մարդու իրավունքը եւ հիմնարարար ազատությունները առավելապես ոտնահարվում են մարզերում:
Մեջբերելով անգլիացի գրող Ջեկ Լոնդոնի խոսքերը` որ ՚Կգա, մի օր, երբ ոստիկաններն ու զինվորականները անգործ կմնանՙ, Մանասերյանը ցանկություն հայտնեց, որ Հայաստանում անգործ մնար օմբուդսմենը:
Ի դեպ, քննարկմանը իշխանության ներկայացուցիչ չէր եկել, քանի որ, ըստ կազմակերպիչների, նրանց չեն կարողացել համոզել:
Վերջում Կարապետ Ռուբինյանը խոսեց նաեւ կառավարության` պահուստային ֆոնդի հաշվին 30 հազար եվրոյին համարժեք դրամ ՚Մելտեքսՙ ՍՊԸ-ին հատկացրելու որոշման մասին:
՚ Էդ տուգանքը Տիգրան Սարգսյանը հո իր գրպանից չի՞ տալու: Դա մեր հասարակության փողն է, բայց չէ՞ որ ՚Ա1+ՙ- ին փակողը Ռոբերտ Քոչարյանն էր: Նա այսօր Հայաստանի ամենահարուստներից է, ինչու նրա գրպանից չի գնում այդ գումարըՙ,- հարցադրեց նա, միաժամանակ կանխատեսելով, որ ՚Մարտի 1-իՙ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս կսահմանի տուգանքներ: Ըստ այդմ էլ, նա անհրաժեշտ համարեց, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարի, որ բոլոր դատավճիռների համար փոխհատուցելու է անձամբ: