Թոզ մի փչեք հասարակության աչքերին

“Հրապարակ” 05.11.2008թ.

Երեկ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ ինքը նոյեմբերի 3-ին “ԱՐ” հեռուստաընկերության “Ճանապարհ” հաղորդման հյուրն է եղել, իսկ տեսանյութը հեռարձակվել է գրաքննված՝ էական կրճատումներով: Հանվել է իշխանություններին ուղղված քննադատությունը: “Երկու հեռուստաընկերություն ունենալու հաճույքը վայելող Վարդանյանների “հայրենասեր” ընտանիքին ծառայող հեռուստափինաչիները, անշուշտ, հասկանում են, որ զազրելի արարք են կատարել: Բա ի՞նչ անեն: Հենց որ չափն անցնեն` իրենց “կփակեն”: Չափը մի անցեք, սիրելիներս, գնացեք` ռեպորտաժներ արեք փղերի հարսանիքներից, “Գրանդ եսիմինչների” համբալների մրցույթներ կազմակերպեք, միայն հանգիստ թողեք հայոց բախտն ու ճակատագիրը, թոզ մի փչեք հասարակության աչքերին”՝ ասված է հայտարարության մեջ:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *