Հայք, 10-04-2008
Երեկվանից ավելի քան 25 քաղբանտարկյալ հայտարարել են անժամկետ հացադուլ: Նրանց թվում են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը:
Հացադուլավորներին միացել են նաեւ ՀՀՇ վարչության անդամներ Հովհաննես Ղազարյանը, Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովիկ Հարությունյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Կարապետ Ռուբինյանը, Իսահակ Մալխասյանը, Աշոտ Զաքարյանը, Սմբատ Այվազյանը, Շոթա Սաղաթելյանը, Գուրգեն Եղիազարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը, Արման Բաբաջանյանը եւ այլք: ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը հացադուլին ավելացրել է նաեւ ջրադուլ: