Ի՞նչ ասաց Թոմասը, Դավիթ

Հայք, 13-09-2008

ՙԱզատություն քաղբանտարկյալներին՚, ՙԱզատ, անկախ Հայաստան՚,ՙՊայքար, պայքար մինչեւ վերջ՚ վանկարկումներով եւ քաղբանտարկյալների լուսանկարներով այսօր Գլխավոր դատախազության մոտ էին հավաքվել Հայոց կանանց շարժման անդամները:

Մարտի 8-ից սկսածª կանայք ամեն ուրբաթ Գլխավոր դատախազին նամակ են հանձնումª պահանջելով ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին: ՙՄյասնիկ Մալխասյանի առողջական վիճակը անհանգստացնող է, եթե այսպես շարունակվի, նա կկորցնի իր առողջությունը: Մեկուսարանի ղեկավարությունը նրան ուղարկել է հետազոտման, սպասում ենք բժշկի եզրակացությանը՚,- ասաց անազատության մեջ գտնվող Մյասնիկ Մալխասյանի կինըª Աննա Մալխասյանը: Իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ անկարգություններ կազմակերպելու համար 5 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Աղայանի մայրն էլ ասում է, որ իր տղայի դատավարության ընթացքում վկաների տված ցուցմունքները չեն համապատասխանել իրար: Նույնիսկ նրան թվացել է, որ տղան դատարանի դահլիճից ազատ կարձակվի, սակայն դատավորը նրան 5 տարվա ազատազրկման է դատապարտել: Նա նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի ոչ մի վկայի չեն հարցաքննել: Ակցիային մասնակցող Քաղբանտակյալների պաշտպանության կոմիտեի անդամ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը անդրադարձավ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի` երեկ Հայաստանի վերաբերյալ հայտարարությանը: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Փարիզից հեռախոսով լրագրողներին փոխանցել է, որ Թոմաս Համմարբերգը Մոնիտորինգի հանձնաժողովին թիվ 1620 բանաձեւի կատարման վերաբերյալ ներկայացրել է ոչ թե զեկույց, այլ բանավոր հաղորդագրություն: ՙԹեեւ առաջընթաց կա, բայց ակնկալվում են հետագա քայլեր, հետագա լուրջ քայլեր՚,- սա է, ըստ Հարությունյանի, Հայաստանյան իրավիճակի վերաբերյալ Համմարբերգի գնահատականը: ՙԵթե հանկարծ այդպես դուրս գա, ուղղակի ապշեցուցիչ է, որովհետեւ այդքան անհամապատասխան արձագանք եւ այդքան անհամապատասխան հարցը ներկայացնել ես Համմարբերգից չէի սպասում: Դա կամ սուտ է, կիմանանք այդ մասին եւ կհանգստանանք, կամ էլ ուղղակի անհասկանալի խաղեր են սկսել եվրոպացիները, որի համար իրենց կարելի է ամոթանք տալ: Ինքներդ գիտեք, վերջին մեկ ամսում միայն հետընթաց Է, ավելի այլանդակ դրսեւորումներ հակաժողովրդավարականության:Այդ ամենի մասին եվրոպացիները տեղյակ են եղել եւ դա համարել առաջընթաց, թեկուզ մասնակի դա ուղղակի անամոթություն է եւ երեսպաշտություն՚,- ասաց Կարապետ Ռուբինյանը: Կարապետ Ռուբինյանը ասում է, որ իրենց պայքարի համար նշանակություն չունի. ՙՄեր պայքարը ներհայաստանյան պայքար է եւ մենք շարունակելու ենք մեր պայքարը՚:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *