Վարչախումբը մոլորված է եւ հոգնած

Հայք, 31-07-2008

Ներքաղաքական իրավիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ լարված: Եվ այդ լարվածությունը հնարավոր է թոթափել միայն ՀՀ-ում Սահմանադրական կարգը վերականգնելու միջոցով:

Երեկ, հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, նման համոզմունք հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը: Նրա կարծիքով, այս վիճակի շարունակվելն առաջին հերթին վտանգում է ԼՂ խնդրի կարգավորումն ու ՀՀ-ի անվտանգությունը: ՙՑավոք սրտի, ներկայիս իշխանություններն իրենք իրենց համար որոշել են, որ այդ երկու վտանգները շատ ավելի անէական են, քան իրենց աթոռները պահպանելու մոլուցքը՚,- փաստեց պարոն Ռուբինյանը:

Ընդդիմությունը Սերժ Սարգսյանին ժամանակ է տվել մինչեւ օգոստոսի 1-ըª կատարելու ներկայացված պահանջները. ամենագլխավորըª ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Այլապես, օգոստոսի 1-ից ընդդիմությունն իր պայքարի գլխավոր կարգախոսը կդարձնի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Կարապետ Ռուբինյանը երեկ հիշեցրեց, որ մինչեւ հանրահավաքը թեեւ քիչ, բայց բավարար ժամանակ կաª ընդդիմության պահանջները կատարելու համար: ՙԱյս ժամանակը լիովին բավարար է, որ Սերժ Սարգսյանը հենց վաղը հայտարարի, որ քաղաքական վճիռ են կայացրել` հանուն երկրի հանգստության դադարեցնել քաղաքական հետապնդումները:

Մենք էլ ապշած կգնանք հանրահավաքի եւ կասենք` ժողովուրդ, կատարվեց անսպասելին, մեր բոլոր քաղբանտարկյալներն ազատ են արձակվել, եւ սա հույս է ներշնչում, որ մենք Սերժ Սարգսյանի հետ երկխոսելով, մեր երկիրը կտանենք ժողովրդավարական ուղիով: Դե թող ապշեցնի մեզ՚,- մարտահրավեր նետեց Կարապետ Ռուբինյանը: Իհարկե, նա չի հավատում, որ նման հրաշք կկատարվի, այլ տեղի ունենա այն, ինչ եղել է միշտ: Ու ընդդիմությունն էլ անելու է ամեն ինչª օր առաջ նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու համար:

Կարապետ Ռուբինյանին հիշեցրինք Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքն ինտենսիվորեն զբաղվում է քաղբանտարկյալների խնդրով ու ասվածի լավագույն ապացույցը տասնյակ մարդկանց ազատ արձակումն է: Նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի, հեգնեց. ՙՈչ մի ինտենսիվ աշխատանք էլ չի երեվում, որովհետեւ, ինչպես գիտեք, նա հոգնած է՚: Նրա խոսքերով, չկա որեւէ տրամաբանություն` քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցի շուրջ. ՙԵթե Սերժիկ Սարգսյանն ինտենսիվորեն աշխատում է քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցով, ապա պետք է կանչի դատախազին ու ասի, որ քաղաքական վճիռ են կայացրելª դադարեցնելու հետապնդումները կալանքի ձեւով՚: Մինչդեռ, ըստ նրա, քաղբանտարկյալները հերթով սկսել են առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունենալ: Եվ Ռուբինյանն ընդգծեց, որ քաղբանտարկյալների առողջության վատթարացման համար պատասխանատու է իշխանությունը:

Կարապետ Ռուբինյանի տպավորությամբ, հիմա իշխանությունները չեն պատկերացնում իրենց անելիքները: ՙԻշխանությունը կորցնելը կործանում է իրենց համար, քանի որ կորցնում են թալանի ամբողջ համակարգը, որի միջոցով դարձել են միլիարդատերներ: Նրանք չեն կարող հրաժարվել այդ ամենից: Մյուս ճանապարհըª շարունակել բռնությունները, տեռորը, պարզվեց արդյունավետ չէ: Իրենք փորձարկեցին` եւ կրակեցին ժողովրդի վրա, եւ բանտերը լցրեցին… ի±նչ հույս ունեին, որ կխաղաղվի± ամեն ինչ… հույսերը չարդարացան: Ու հիմա ոչ խորացնում են ռեպեսիաները, ոչ էլ գնում են ժողովրդավարացման ճանապարհով: Եվ մնացել են այդ ճամփաբաժանի վրա կանգնած՚,- իշխանությունների վիճակը բնութագրեց Ռուբինյանը:

Իսկ արդո±ք իշխանությունները կունենան քաղաքական կամքª արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, մանավանդ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ինքը հոգնել է ընտրություններից: ՙԳոնե այնքան իմաստություն ունենար, որ թաքցներ իր հոգնածությունն ու ասեր, թե հասարակությունն է հոգնել: Բայց դա էլ չունի՚,- փաստեց Ռուբինյանն ու հավելեց, որ կարեւոր չէª իշխանություններն ունե±ն բավարար քաղաքական կամք, թե ոչ: ՙՊետք է իրենց կամքին հակառակ բերենք, հասցնենք այն հանգրվանին, որ իրենք ի վերջո համաձայնվեն ժողովրդի կամքի հետ: Դա ի±նչ ձեւով կլինի, ո±ւմ երաշխիքները կուզենª Մոսկվայի±, թե± Բեռլինի, ովքե±ր կժամանեն պարոն Սարգսյանին վերջին հարգանքը մատուցելու համար, ես չգիտեմ: Պատմությունը ցույց կտա՚,- նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *