Մեկ տարի առաջ« ինչպես Ազգային ժողովում« այնպես էլ նրա պատերից դուրս ծայր առավ հրաժարականների շքերթ« որն ակնկալվածից ավելի կարճ ընթացք ունեցավ£ Նրանցից ոմանց ՙԱռավոտը՚ հրավիրել է զրույցիª բոլորին ուղղելով նույն հարցերը£ 1© Մեկ տարվա հեռավորությունից Ձեզ էլի Լեւոն ՏերևՊետրոսյանի գաղափարակիրն ու քաղաքական գծի հետեւորդը համարո±ւմ եք£ 2© Այս մեկ տարվա ընթացքում հանրապետությունում տեղի ունեցածի վերաբերյալ Ձեր գնահատականը£ 3© Այնուամենայնիվ« կուզենայի±ք շարունակել նոր իշխանության հետ աշխատել£ 4© Ձեր կարծիքով« մեկ տարի առաջ իշխանափոխությունը Հայաստանում« իրոք« հասունացե±լ էր£ Ալեքսանդր Արզումանյան« նախկին արտգործնախարար© 1© Այո« անշուշտ£ ՀՀՇևն շարունակում է պաշտպանել իր սկզբունքները£ Մենք պոպուլիստական կուսակցություն չենք« մեր գաղափարախոսությունը չի փոխվել 1988 թվականից սկսված£ 2© Իմ բնութագրմամբ« գործընթացները բավականին վատ բովանդակություն են ձեռք բերել£ Հայաստանը մեկուսացված է£ Եթե խոսենք արտաքին քաղաքականության մասին« այս մեկ տարվա ընթացքում որեւէ դրական տեղաշարժ դիտարկելի չի եղել£ Ավելինª հետ ենք մղվել դեպի 1«5և2 տարի առաջ գոյություն ունեցող կացություն« երբ բանակցությունները մտել էին փակուղի, եւ որեւէ ելք չէր երեւում£ Նորերը« փաստորեն« իշխանության եկան Լեռնային Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորելու պատրվակով£ Նրանք պնդում էին« թե հնարավոր է կոշտ դիրքորոշումներով շատ արագ մեծ հաջողությունների հասնել£ Այս վերջին մեկ տարվա անցուդարձը ցույց տվեց« որ դեպքերն այդ ընթացքը չստացան£ Բանակցությունները նորից մտան փակուղի եւ« համենայնդեպս« մոտ ապագայում չի նշմարվում դրական տեղաշարժի որեւէ հեռանկար£ Մյուս ոլորտնեի մասին էլ բազմիցս արտահայտվելու հնարավորություն ունեցել եմ£ Բավական է հայացք նետել շուրջբոլորը« եւ պարզ կդառնա« որ կյանքն աստիճանաբար դժվարանում է£ Վատանում է թե° սոցիալևտնտեսական վիճակը« թե° ներքին քաղաքական մթնոլորտը£ Այնպես որ« գնահատականը միայն բացասական կարող է լինել£ Սա ամենեւին էլ նախկին պաշտոնյայի ռեւանշի կամ նեղացածության դրսեւորում չէ£ Խոսքը մեր հայրենիքի« մեր երեխաների ապագայի մասին է£ Մենք պետք է սերունդների համար կառուցենք նորմալ« ժողովրդավարական պետություն« սակայն այսօր« իմ կարծիքով« սխալ ուղղությամբ ենք շարժվում£ 3© Ոչ« ես արդեն առիթ ունեցել եմ ասելու« որ արտաքին քաղաքականության իրականացվող գծի հետ ունեմ սկզբունքային տարաձայնություններ£ Այնպես որ« այս համակարգում չեմ պատկերացնում իմ տեղը£ 4© Դա« կարծում եմ« տվյալ պարագայում փիլիսոփայական հարցադրում է£ Կարելի է խնդրի վերաբերյալ երկար խոսել« սակայն« իմ խորին համոզմամբ« դրա անհրաժեշտությունը չկար£ Կարապետ Ռուբինյան« ԱԺ նախկին փոխնախագահ© 1© Իհարկե« զարգացումների սկիզբը ՏերևՊետրոսյանի հրաժարականն էր« բայց իմ հրաժարականը դրա հետ չէի կապի£ Երեւի արժե դրա մասին խոսել« որովհետեւ այդ հրաժարականները միանշանակորեն կապվում են միմյանց£ Իմ հրաժարականից դեռ 2և3 օր առաջ« ըստ էության« խորհրդարանում տեղի ունեցավ« այսպես ասենքª ներքին հեղաշրջում£ Մի ամբողջ խումբ պատգամավորներ տարբեր մեթոդներով« թե° քաղաքական« եւ թե° այլ« ենթարկվեցին զանգվածային մշակմանª ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ եւ տեղափոխվեցին ՙԵրկրապահ՚ պատգամավորական խումբ£ Խորհրդարանական մեծամասնությունը փոխվեց£ Եսª իբրեւ փոխխոսնակ արդեն ներկայացնում էի ոչ թե մեծամասնությանը« այլª փոքրամասնությանը£ Ուստի« պարտադրված էի հրաժարական տալ« մանավանդ չէի ընդունում ո°չ այն մեթոդները« որոնցով խորհրդարանը սկսեց կառավարվել դրսից« եւ ո°չ էլ այդ նոր մեծամասնության բարոյականությունը£ Եթե խորհրդարանը մնար նորմալ եւ գործող օրենսդիր մարմին եւ չենթարկվեր արտաքին մանիպուլյացիաների« ենթադրում եմ« որ իմ վճիռը կարող էր այլ լինել£ 2© Ես երբեք չեմ համարել« թե չափազանց խելացի գործունեություն ենք ծավալում ԱԺ նիստերը վարելիս£ Կարծում եմ« որ մեզ փոխարինածները խորհրդարանի աշխատանքները տարել են նորմալ հունով£ Զուտ օրենսդրական պրոցեսի որեւէ խափանում չեմ արձանագրել£ Ոչ քաղաքական խնդիրները հանձնաժողովների աշխատանքի« օրենքներ մշակելու առումով լուծվել են նորմալ£ Որոշ դեպքերում նույնիսկ ավելի լավ« քան մենք կարող էինք անել« որոշ դեպքերում ավելի վատ« քան մենք կարող էինք անել£ Բոլոր դեպքերումª այդ գործընթացներին մեծ նշանակություն չեմ ուզում տալ£ Ինչ վերաբերում է քաղաքական զարգացումներին եւ խորհրդարանի ղեկավարության ազդեցությանը քաղաքական բնույթի օրենքների վրա« մասնավորապես« ասենքª ընտրական օրենսգիրքը կամ աղմկահարույց այլ դեպքեր« ապա այստեղ« իհարկե« ես քաղաքական անհամաձայնություն ունեմ£ Ցավում եմ« որ խորհրդարանի ղեկավարությունը մեծավ մասամբ գործող նախագահի եւ այլ ուժերի համար գործիք է դառնում£ 3© Այս քաղաքական կուրսով եւ գործադիր« օրենսդիր ու դատական իշխանությունների միջավայրում առկա այս ոչ ժողովրդավարական բնույթի հարաբերություններով« միարժեքորենª ոչ« չէի ուզենա համագործակցել ներկա իշխանությունների հետ£ 4© Ընդհանրապես իշխանափոխությունը դրական երեւույթ է£ Իմ անձնական օրինակով էլ պետք է ասեմ« որ բավականին դրական տեղաշարժեր եմ արձանագրել£ Կյանքս« որը տաղտկալի էր դարձել վերջին ժամանակներում« բավականին հետաքրքիր բնույթ ձեռք բերեց թեկուզ իմ քաղաքական« հասարակական գործունեությամբ£ Եթե խորհրդարանում տարին մեկ խոսնակ փոխվի« կարծում եմ« նոր նախագահն ավելի մեծ եռանդով կաշխատիª գոնե սկզբում£ Իհարկե« շատ կարեւոր է« որ հավասար մտավոր կարողություններով մարդիկ փոխարինեն միմյանց£ Այս առումով դրական է« սակայն պայմանով« որ դա բնական գործընթաց լինիª քաղաքակիրթ եւ արդար ընտրությունների ձեւով£ Ընտրությունները պատուհաս չեն ժողովրդի գլխին« մենք ենք այդ պատուհասը£ Ընդհակառակըª ընտրությունները շարժիչ ուժ են« որոնք նոր մարդկանց առջեւ ասպարեզ են բացում« ովքեր նորմալ երկրներում լծվում են պետականաշինության գործին£ Մեզանում դա չի ստացվում« որովհետեւ ո°չ նորմալ ընտրություն է լինում« ո°չ էլ նորացում£ Վահագն Խաչատրյան« ՀՀ նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական© 1© Պատահական չէր« որ ես էլ այլ մարդկանց հետ Լեւոն ՏերևՊետրոսյանի հրաժարականից հետո հեռացա£ Կարծում եմ« որ բարոյական առումով այդպես պետք է վարվեր Լեւոն ՏերևՊետրոսյանի հետ աշխատող յուրաքանչյուր մարդ£ Հեռանալուս երկրորդ պատճառը գաղափարաքաղաքական հիմք ուներ£ Այն մարդը« որ պետք է գար« իսկ այդ ժամանակ արդեն ուրվագծվում էր« թե ով է գալու« ինձ համար չէր կարող լինել այն անձնավորությունը« որի հետ կարող էի կիսվել« խորհուրդներ տալ եւ նրան համարել գաղափարական ընկեր£ 2© Մեկ տարի անց իմ տեսակետն այն է« որ եթե ամեն ինչ տեղի ունենար բնական ճանապարհով« եւ որեւէ արհեստական միջնորդություն չլիներ Լեւոն ՏերևՊետրոսյանի հեռանալու պարագայում« դա նորմալ կլիներ£ Հետագա զարգացումները նորից նորմալ բնույթ կունենային£ Սակայն դա արհեստական ընթացք ունեցավ« ինչը« համենայնդեպս« ինձ համար անսպասելի էր£ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ« որը ոչնչով չի տարբերվում 98ևի սկզբից£ Եթե ոմանք փորձում են ներկայացնել« թե մեկ տարվա ընթացքում ինչևոր հաջողություններ են եղել« ապա մոռանում են նշել Սահմանադրության խախտումները« խնդիրների առաջացումն արտաքին քաղաքականության մեջ եւ տնտեսության ոլորտում խոստացված առաջընթացի բացակայությունը£ Պահպանվում է անորոշությունը Ղարաբաղի հարցի շուրջ£ Այս մեկ տարին ոչինչ չտվեց Հայաստանի տնտեսական կամ քաղաքական կյանքին« բացի հիասթափությունից եւ վստահության կորստից£ Մեկ տարի առաջ տեղի ունեցածի հետ հույսեր կապողները որեւէ դրական տեղաշարժ չեն կարողանում մատնանշել£ 3© Ոչ£ Որովհետեւ« ես կշարունակեի աշխատել միայն այն մարդկանց հետ« ովքեր օրինական ճանապարհով են եկել իշխանության գլուխ« եւ որոնց գաղափարներն ինձ համար ընդունելի են£ Բացի այդ« պետք է համոզված լինեմ« որ նրանք գործունեություն են ծավալելու միայն օրինականության շրջանակներում£ 4© Իրոք« խնդիրներ կային« որոնք առաջացել էին ներքաղաքական կյանքում« ինչին նպաստում էր նաեւ Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգումը£ Փոփոխություն չկա սոցիալևտնտեսական միջավայրում£ Կարծես« արդեն լցված էր ժողովրդի համբերության բաժակը£ Իհարկե« կտրուկ քայլերի անհրաժեշտություն կար« բայց կարելի էր կառավարության փոփոխությամբ կամ ԱԺ նոր ընտրություններով ընդդիմությանը պետական շինարարության մեջ ակտիվորեն ընդգրկելու հնարավորություն տալով աստիճանաբար ձեռնամուխ լինել իրավիճակի շտկմանը£ Բայց քայլերը պետք է այլ ձեւ ու դրսեւորում ունենային£ Այո°« պետք էր հավասարակշռել պետության քաղաքական միջավայրը£ 98ևի փետրվարին առկա իրավիճակը« ինչ խոսք« այնպիսին չէր« որ հնարավոր լիներ ասել« թե մեզ առաջիկա երկու տարում երջանիկ օրեր են սպասվում£ Եթե հնարավորություն տային« կարծում եմ« որ հանրապետության նախագահ Լեւոն ՏերևՊետրոսյանն էլ որոշակի տեղաշարժերի կգնար£ Առանց դրանց որեւէ հեռանկար չէր նշմարվում£ Վիգեն Խաչատրյան« ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախկին նախագահ© 1© Ես միանշանակորեն չեմ կարող այդ հարցին պատասխանել« որովհետեւ երբեւիցե չեմ համարել« թե հենց Լեւոն ՏերևՊետրոսյանի անձնական քաղաքական գծի հետեւորդն եմ եղել£ Իսկ հեռացա« որովհետեւ իշխանափոխության փորձ արեցին այն մարդիկ« ովքեր մինչ այդ խորհրդարանում մեծամասնություն լինելով հանդերձ« մեկ գիշերվա ընթացքում փոխեցին իրենց հայացքները£ Այդ ժամանակ ես համոզմունք արտահայտեցի« որ այդ մեծամասնությունը հեռանկար չունի« որ այդ մեծամասնությունն իրեն լավագույն ձեւով չի դրսեւորելու եւ հանդես է գալու իբրեւ պատեհապաշտական մեծամասնություն£ Հայտարարեցի« որ չեմ ցանկանում համագործակցել այդ կարգի մեծամասնության հետ£ Ժամանակն« իմ կարծիքով« ապացուցեց« որ ճիշտը ես էի£ Այդ մեծամասնությունն այս մեկ տարվա ընթացքում հանդես եկավ« փաստորեն« անօրինական իշխանությանը ձայնակցողի դերում£ Որեւէ հարցում նրա կողմից որեւէ սկզբունքային մոտեցում չցուցաբերվեց£ Զարգացավ պատեհապաշտությունը« հարմարվողականությունը£ Ես այն ժամանակ ցանկություն արտահայտեցի« որ կուզենայի սխալված լինել£ Դժբախտաբար« ճիշտ դուրս եկա£ 2© Կարծում եմ« որ այս մեկ տարվա ընթացքում առնվազն մի 8 տարով հետ ենք նետվել£ Ե°վ քաղաքական ասպարեզում« ե°ւ երկրում տիրող մթնոլորտի ու հեռանկարի առումներով« կարծում եմ« նախորդ տարիներին կուտակված սխալներն ու բացթողումները այս կարճ ժամանակահատվածում բազմապատկվեցին£ Երկրում ծայր են առել լճացման շատ վտանգավոր գործընթացներ£ 3© Ընդհակառակը« աստիճանաբար համոզվել եմ« որ ճիշտ եմ վարվել£ Ափսոսում եմ« իհարկե« բայց ոչ թե հեռանալուս« այլ այն բանի համար« որ այսպիսի իշխանություն ունենք£ 4© Կարծում եմ« որ իրականության մեջ իշխանափոխությունը հասունացել էր£ Եթե հիմա անդրադառնանք անցած տարիներին« անցյալին վերաբերող բոլոր քննադատությունները« մասնավորապեսª իշխանության ձեւավորման սկզբունքների առումով« պետք է այսօր համարձակություն ունենանք եւ արձանագրենք« որ ճիշտ են£ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ
Related Posts
Այն, որ զանազան-զարմանազան առիթներով հին ՀՀՇ-ից դուրս թողնված ոչ պակաս հին ՀՀՇ-ականները փորձելու են վերամիավորվել ու, ի վերջո, կանեն այդ…
Չի կարելի պատմությունը մի րոպեում, հանուն ամբիցաների թաղել գետնին: Գիտեմ, շատերին դուր չի գա այն, ինչը հիմա կշարադրեմ ստորև: Խոսքս…
ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի համար երեկվա «երդմնակալության» հոգևոր-սիմվոլիկ տարրերը երրորդական-չորրորդական նշանակություն ունեին: Այս մասին Ռուբինյանը գրել է Facebook…
Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ղեկավարել Սահմանադրական խորհուրդը, դա անում է ոչ առանց հետին մտքի։ Նման կասկած ունի քաղաքական, հասարակական…
http://www.aravot.am/2013/03/10/213035/
Կարապետ Ռուբինյանը ներկայացնում է, թե ո՞րն է իրական դեմագոգիան «Երեկ ռեժիմի պնակալեզներից մեկը Րաֆֆի Հովհաննիսյանի բարեւարշավների համար, ասաց, որ դա…
Րաֆֆին իր անձնվեր պայքարով կարողացավ վերածնել մեր ժողովրդի հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ: Նման խոսքերով Ազատություն հրապարակում հավաքվածներին դիմեց նախկին…
http://www.1in.am/arm/armenia_society_157798.html http://youtu.be/_Nwk8iqJCJg http://www.tert.am/am/news/2013/02/08/protest-march/ http://www.aravot.am/2013/02/08/159730/
«Վերջ, որոշված է, ես ընտրելու եմ Րաֆֆի Հովհաննիսյանին»,- փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր նախընտրած թեկնածուի վերաբերյալ նման գրառում է…
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը մտահոգություններ ունի ՀՅԴ-ի առաջարկած պլատֆորմի վերաբերյալ։ Այդ մտահոգությունները նա արտահայտեց այսօր՝ «Էրեբունի պլազայում» կայացած բաց…