ՍԿՍԻՐ ՔԵԶՆԻՑ

Առավոտ, 1999թ.

ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Ռուբինյանը Վազգեն Սարգսյանին կոչ արեց չսահմանափակվել պաշտոնյաներից եկամուտների տարեկան հայտարարագրեր պահանջելով եւ դրանք համեմատելով տարեկան ծախսերի հետ. ՙԱսենք, լավ կլիներ, որ վարչապետը տասնօրյա ժամկետում հրապարակեր իր եկամուտները եւ ծախսերը: Լավ կլիներ, որ ներկայացվեին նաեւ իր բարեկամների եկամուտներն ու ծախսերը, որից հետո պարտադրեր ողջ կառավարությանը նույնն անել՚: Պրն Ռուբինյանը նաեւ նշեց. ՙՍա չեմ ասում ինչևոր մեկին ջրի երես հանելու համար` մանր խնդիր է: Կարեւորն այդ ավանդույթը հաստատելն է՚:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *