Առավոտ, 1998թ.
Ե±րբ Արշակ Սադոյանը չի վերադառնա դահլիճ
Ազգային ժողովը երեկ ավարտեց Ընտրական օրենսգրքիª ՙԵրկրապահի՚ տարբերակի քննարկումները« որոնք շարունակվում էին դեռ առաջին օրվանից£ Իսկ արտահերթ նիստի առաջին օրվա ընթացքում տեղի ունեցած այն փաստին« որով մերժվել էր պատգամավորներից մեկի առաջարկած այլընտրանքային տարբերակ ներկայացնելու հնարավորությունը« անդրադարձավ Դավիթ Շահնազարյանըª գնահատելով այն որպես ՙշատ ծանր նախադեպի սկիզբ« որովհետեւ նման բան չի եղել թե° այս խորհրդարանում« թե նախորդում©©© Ըստ էության« մերժումը եղավ արտահերթ նիստը նախաձեռնողների կողմից« ՙԵրկրապահների՚ խմբի քվեարկության ժամանակ ¥ոչ Ազգային ժողովի¤©©©՚£ Պրն Շահնազարյանի համոզմամբ խորհրդարանի յուրաքանչյուր անդամ չարչրկված ¥ընտրական օրենսգրքի¤ հարցով խիստ կողմնորոշված է« եւ կարելի է ընդհանրապես ո°չ քվեարկություն անցկացնել« ո°չ քննարկումներ եւ ո°չ էլ ներկայացնել նախագծերը£ ՙՈրպես կանոն« մի նախագիծը ներկայացնում է տվյալ պահին իշխող խումբը« իշխող քաղաքական ուժը« իսկ ոչ իշխողները ¥չօգտագործեմ ընդդիմադիր խոսքը¤ հանդես են գալիս այլ դիրքերից£ Տասից ավելի քաղաքական կազմակերպություններ« կուսակցություններ համախմբվել են մի նախագծի շուրջª իրենց գաղափարական տարաձայնություններով©©© այդ կուսակցությունների քաղաքական գնահատականներն« իհարկե« չեն համընկնում« բայց« համենայնդեպս« տրամագծորեն իրար հակառակ էլ չեն©©©՚£ Կրկին աչք չփակելով ՙոչ լեգիտիմ՚ նախագահի ու բացարձակ անօրինական ընտրությունների վրաª Դ© Շահնազարյանը ամփոփեց մեր ունեցածը© ՙԱնօրինականության համաճարակ« իրավական քաոսի եւ բռնատիրության հաստատման լուրջ վտանգ« գաղութային տնտեսական համակարգ« անհետեւողական« պահանջատիրության վրա հիմնված« շատ վտանգավոր արտաքին քաղաքականություն£ Եվ« ըստ էության« Հայաստանն արդեն վերածվել է պերմանենտ հեղաշրջումների երկրի« որովհետեւ ընտրական համակարգը հիմնովին ջախջախված է՚£ Անցնելով Կարապետ Ռուբինյանի ելույթինª մասնավորապես անդրադառնանք կոչերինª ուղղված երկու մարդու« որոնք խորհրդարանից դուրս են գտնվում« բայց ՙճակատագրի բերումով նրանց ձեռքում է արդեն կանխորոշված վճիռը©©©՚£ Խոսքը հանրապետության փաստացի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մասին է£ Նախª երկրորդին ուղղված կոչը© ՙԵվս մեկ անգամ փորձել խորհել եւ վերանայել վերաբերմունքն այս պետության զարգացման ուղղություններին£ Ես նրան հարգում եմ որպես մեծ հայրենասեր« բայց արդյոք մեծ հայրենասերները չե±ն կարող մոլորվել©©© եւ արդյո±ք եթե մեկ անգամ մոլորվում ես« ապա պարտավոր ես այդ մոլորյալ ճանապարհով գնալ©©©՚£ Կոչª ՙփաստացի նախագահին՚© ՙՊետք չէ չարանալ« նեղսրտել£ ¥Անդրադարձª անօրինական ընտրություններինև Հ© Բ©¤©©© Կարեւորն այն է« թե իշխանությունն այս կամ այն ձեւով ստացած մարդը հետո± ինչ է անում©©© Այս երկու այրերին կոչ եմ անում սթափության©©©՚£ Գալով Ռազմիկ Մարտիրոսյանինª նշենք նրա մի պարզեցումը© ՙԵթե չլիներ ՙԵրկրապահ՚ պատգամավորական խումբը« արդյո±ք Արշակ Սադոյանը եւ մյուսները կվերադառնային դահլիճ« իհարկեª ոչ£ Եվ կարծում եմª ամենամեծ արդյունքներից մեկն այն է« որ մեզանում արդեն փոխվել է մթնոլորտը© եթե 96ևի ընտրություններն անցանք թշնամանքի մթնոլորտում« ապա« կարծում եմ« որ պետք է մեր քաղաքական ուժերը« քաղաքական կուսակցությունները գոնե այս առումով գնահատեն« որ այլեւս հանրապետությունում չկան քաղաքական բանտարկյալներ« որ եթերն ազատ է ցանկացած գործչի համարª ընդդիմության« թե դիմության£ Եվ այս առումով ինձ համար անհասկանալի էª ինչու այս տարբերությունները չեն ուզում զգալ« նկատել՚£ Անցնելով միասնական նախագծինª պրն Մարտիրոսյանը միանշանակ ասաց« որ չի հավատում ցանկացած ազգային դաշինքների« ազգային համաձայնությունների« միասնական միավորումների« որոնք ձեւավորվում են ՙընդդեմ՚ սկզբունքով« ընդդեմª ինչևոր մի բանի£ Հասկանալի է արդեն« որ ըստ Ռ© Մարտիրոսյանի գնահատման« միասնական կոչվող նախագծի հիմնական ՙմիավորիչը ընդդեմն է՚« ընդդեմª ՙԵրկրապահի՚£ Պրն Մարտիրոսյանը նաեւ հիացած է պրն Եգորյանի հաջողությամբ« սակայն մտավախություն ունի« որ նույն կուսակցությունները հաջորդ ընտրական օրենսգիրքը քննարկելիս նորից կդատապարտեն պրն Եգորյանին« բայց էլի« հավանաբար« կհամախմբվեն նրա շուրջ£ Այսուամենայնիվ« ինչպես սպասվում էր« ընտրական օրենսգրքի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 16-ը:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ