Ժամանակի մասին օրենքից հետո` այժմ էլ ահա օրենք Հայոց այբուբենի մասին

ՙՍույն օրենքը սահմանում է Հայաստանում պաշտոնապես կիրառվող այբբենական համակարգըª Հայոց այբուբենը՚, – գրել է Կարապետ Ռուբինյանն իր այս օրենսդրական նախաձեռնության նախաբանում: Իսկ այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում նա բազմիցս շեշտեց, որ նախաձեռնության իմաստը ավանդական` Մաշտոցյան այբուբենին վերադարձն է,որտեղ ՙու՚ եւ ՙեւ՚ տառերը կդասակարգվեն որպես ՙո՚ եւ ՙւ՚, ՙե՚, ՙւ՚ տառերի զուգակցություններ:  Ի դեպ, Կարապետ Ռուբինյանը խոստովանեց, որ ինքը ՙռուսական կրթության հաշմանդամ է՚ եւ, որ այս դեպքում ինքն ավելի շատ հանդես է գալիս իբրեւ խոսափող: Իսկ հայերենի ուղղագրության միասնականացմանը նպաստող այս նախաձեռնության իրական հեղինակներից մեկը ՙՀայհամակարգիչ՚ կենտրոնի տնօրեն Վահրամ Մխիթարյանն է: Վերջինս մեր այն հարցին, թե ինչու է իբրեւ խոսափող ընտրել հենց Կարապետ Ռուբինյանին, արդյոք պատճառը Մեսրոպ Մաշտոցին նրա նմանությո?ւնն է, մասնավորապես պատասխանեց, թե նա այն քիչ պատգամավորներից է, որ ՙԻնտերնետից՚ կարողանում է օգտվել, ինքնուրույն ՙHomepage՚ է սարքել եւ այլն:  Այս նախաձեռնությունը կքննարկվի միայն այս տարվա աշնանը: ՙՀայոց այբուբենի մասին՚ օրենքի նախագիծը կարդալ ցանկացողները կարող են այն գտնել ՙԻնտերնետում՚ ¥Karo @parlament© am հասցեով: Կարապետ Ռուբինյանն ակնկալում էր, որ սփյուռքահայերն էլ կմասնակցեն այս օրենքի քննարկմանը: Իսկ ՙԻնտերնետից՚ օգտվելու հնարավորություն չունեցողների համար որոշ մեջբերումներ ենք ներկայացնում ՙՀայոց այբուբենի մասին՚ օրինագծի բացատրագիր հիմնավորումից: Ասենք, ներկայիս այբուբենի հակասականությունը ՙեւ՚ տառի օրինակով մասնավորապես այսպես է փաստարկվում. ՙԱշխարհում միայն սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ, տողադարձման ժամանակ տառի կեսը մնա` կեսը տեղափոխվի, բառերը մեծատառերով գրելուց խախտվի գրանշանների քանակը, որակը եւ այբբենական դասակարգման կարգը՚: Որպես ապացույց բերվում է երկու տարբեր բառարաններում ՙեւ՚ պարունակող բառերի տարբեր տեղերում գտնվելը. ՙեւն ու եւսը, Դեւոն, Սեւոն,Թեւոն, տո° հենց Լեւոն` խեղճ թագավորին եւ նրա անվանակիցներին հայկական հանրագիտարանում, որ տառի տակ ասես, որ չես հանդիպի՚:  Եվ վերջապես, Կարապետ Ռուբինյանը հիշեցրել է, որ ժամանակին ակադեմիկոս Ջահուկյանի եւ այլ լեզվաբանների համանման ՙմահափորձը՚ ՙեւ՚ տառի դեմ ձախողվել էր:  Աշնանը կերեւա, թե կհաջողվի± արդյոք ա°յս մեկը:

Ա. Ի.

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *