Առավոտ, 1998թ. հունիս
ՙԱշխարհում միայն սովետահայ տառը կարող է չունենալ մեծատառ, տողադարձման ժամանակ տառի կեսը մնա` կեսը տեղափոխվի, բառերը գրելուց խախտվի գրանշանների քանակը, որակը եւ այբբենական դասակարգման կարգը՚: ԱԺ պատգամավոր ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՙՀայոց այբուբենի մասին՚ օրինագծից, ՙԱռավոտ՚ 2 հունիսի: Սովետահայ տառի ճնշված իրավունքները վերականգնելու ռուբինյան տարբերակը, պարզվում է, այդ տառն առհասարակ վերացնելն է… Մինչդեռ, կարծում ենք, շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Կարապետ Ռուբինյանը հորիներ մեծատառ ՙեւ՚, չմոռանալով հարգել ՙտողադարձ՚ բառի սեռական հոլովի ճիշտ կիրառությունը, ՙբառերը գրելուց՚-ի փոխարեն գրեր ՙբառերը գրելիս՚, եւ, վերջապես, մտորեր ՙդասակարգման կարգ՚ բառակապակցության մասին:
ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ