“ՍԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ Է”

<!– /* Font Definitions */ @font-face {font-family:Sylfaen; panose-1:1 10 5 2 5 3 6 3 3 3; mso-font-charset:0; mso-generic-font-family:roman; mso-font-pitch:variable; mso-font-signature:67110535 0 0 0 159 0;} @font-face {font-family:”Arial CYR”; mso-font-charset:0; mso-generic-font-family:swiss; mso-font-pitch:variable; mso-font-signature:536902279 -2147483648 8 0 511 0;} /* Style Definitions */ p.MsoNormal, li.MsoNormal, div.MsoNormal {mso-style-parent:””; margin:0cm; margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:”Times New Roman”; mso-fareast-font-family:”Times New Roman”;} @page Section1 {size:612.0pt 792.0pt; margin:72.0pt 90.0pt 72.0pt 90.0pt; mso-header-margin:36.0pt; mso-footer-margin:36.0pt; mso-paper-source:0;} div.Section1 {page:Section1;} –>
/* Style Definitions */
table.MsoNormalTable
{mso-style-name:”Table Normal”;
mso-tstyle-rowband-size:0;
mso-tstyle-colband-size:0;
mso-style-noshow:yes;
mso-style-parent:””;
mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt;
mso-para-margin:0cm;
mso-para-margin-bottom:.0001pt;
mso-pagination:widow-orphan;
font-size:10.0pt;
font-family:”Times New Roman”;
mso-ansi-language:#0400;
mso-fareast-language:#0400;
mso-bidi-language:#0400;}

Առավոտ, 01-01-2000

Ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանն իր դատաքննական ցուցմունքներում ՀՀՇի յոթնյակի հայտարարության մասին ասաց, թե ՙայն ղեկավար անձինք, ովքեր պահանջում էին Վանո Սիրադեղյանի հրաժարականը, մասնակից էին նաեւ նախկինում կատարված, մասնավորապես` Սուքիասյանի ու Ղանդիլյանի սպանությունների որոշումների կայացմանը: Հրաշալի յոթնյակը խլել էր ընդդիմության հացը: Նախ, հիշեցնենք, թե ՀՀՇ վարչության ո°ր անդամներն էին 1994ի մայիսի 31ին ստորագրել այդ քաղաքական հայտարարությունը` Տեր Հուսիկ Լազարյանը, Էդվարդ Եգորյանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Սամվել Գեւորգյանը, Աշոտ Ոսկանյանը եւ Հովհաննես Իգիթյանը: Այդ հայտարարության էությունն էր, թե նոր ձեւավորվող պետության իրավապահ կառույցներում նկատվում է ներքին հավասարակշռվածության խախտում: Որոշակիորեն մատնացույց էր արված ՆԳՆի կողմից լիազորությունների գերազանցումը եւ, որ այն ստվերել էր դատախազական համակարգը եւ մյուս իրավապահ մարմինները: Հանրապետության նախագահին կոչ էր արված իշխանության ներսում թույլ չտալ նման անցանկալի ձեւախեղումներ: Վանո Սիրադեղյանի հրաժարականի պահանջ ուղղակիորեն չկար, բայց ակնարկված էր, թե պիտի հեռանան այն գործիչները, որոնք իրենց տրված լծակները օգտագործում են քաղաքական նպատակներով: Արա Սահակյանը պաշտպանվելու կարիք չունի Արա Սահակյանը նախ ընդհանրական անդրադարձավ այն մեղադրանքներին, թե ՀՀՇն կարող էր սպանությունների որոշումներ կայացրած լինել` “Շատ են սխալվում որոշ կուսակցական գործիչներ եւ ափսոս, որ նաեւ որոշ լրատվամիջոցներ դրան ծառայում են, որոնց թվում է, թե ՀՀՇն ունեցել է նույն գործելակերպը եւ նպատակները, ինչ որ իրենք: ՀՀՇն հեղափոխական կազմակերպություն չի եղել եւ չի լինելու: ՀՀՇն ընդհատակյա գործունեություն չի իրականացրել եւ չի իրականացնելու: ՀՀՇն երբեք հակաիրավական գործողությունների սանկցիաներ չի տվել”: Խնդրեցինք առավել որոշակի պատասխանել Սուքիասյանի եւ Ղանդիլյանի սպանություններին ՀՀՇի յոթնյակի առնչակցության վերաբերյալ Վահան Հարությունյանի ցուցմունքներին: ՙԴատարանի դահլիճում ներկայացվող ցանկացած տեղեկություն պետք է գնահատի եւ իբրեւ փաստ դրա որակումը տա միայն դատարանը” – ասաց Արա Սահակյանը: – Ես ընդհանրապես կարիք չեմ զգում պաշտպանվելու որեւէ մեկից: Եվ չեմ ուզում նաեւ այդ անձնավորությանը գնահատել: Միայն կարող եմ ասել, որ դատարանի առջեւ բոլոր մարդիկ մի պարտավորություն ունեն` չստել եւ ճշմարիտ ցուցմունք տալ: Իսկ ստելու եւ ամեն ձեւով իր կյանքը փրկելու իրավունք ունի ցանկացած ամբաստանյալ: Եվ եթե ինչևոր մեկն ուզում է ինքն իրեն փրկելու համար ինչևոր անուններ տալ` դա նրա անձնական գործն է”: Արա Սահակյանի համոզումն էր, թե ամենադժվար բանն ակնհայտ ճշմարտություններն ապացուցելն է` “Կարծում եմ, որ ամբաստանյալ Հարությունյանն իր այդ հայտարարություններով մեծ խանդավառություն է առաջացրել դաշնակցության ու դաշնակցականամետ շրջանակներում, քանի որ նրանք մի պահ կարող են ազատ շունչ քաշել (իրենց է այդպես թվում), որ իրենց խելքին էլ ինչևոր մարդիկ կան կամ, հասարակության ուշադրությունը կարող է իրենցից շեղվել այլոց վրա: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի եւ պարզ կդառնա, որ ամբաստանյալն ուղղակի ցնորամիտ մտքեր է արտահայտում»:

Այս պատասխանը թերեւս գուցե տարակուսելի էլ թվար` ինչու էր պետք Վահան Հարությունյանի ցուցմունքների առնչությամբ էլ դարձյալ ՀՅԴին անդրադառնալ, բայց հատկապես այս կուսակցությանը հարող թերթն է մեկ մարդու այս ցուցմունքները գրեթե որպես վերջնական ճշմարտություն ներկայացնում եւ դրանց հիման վրա անգամ ձերբակալություններ է պահանջում (Նաիրի Հունանյանի ցուցմունքների պարագայում նույն թերթի պահանջները տրամագծորեն հակառակն են): “Բայց այստեղ ոչ մի զարմանալի բան չկա: “Հայոց աշխարհիվերաբերմունքը Հայաստանի Հանրապետության հիմնադիրների նկատմամբ ակնհայտ է` նրանք երբեք իրենց ատելությունը չեն թաքցրել ասաց Արա Սահակյանը: – Ուղղակի մի այսպիսի իրավիճակ է կարելի մոդելավորելիսկ եթե վաղն այդ նույն ամբաստանյալը հրապարակի այդ թերթի որեւէ աշխատակցի անո?ւնը` նրանք նույն ձեւով պիտի կոչ անեն, որ դատախազությունը գո?րծ հարուցիՊարզ է, քաղաքական կուսակցությունները քրեականացվել են եւ իրենց ՙգյորա՚ մարդիկ են փնտրում այլ միջավայրում: Մեզ այդ կեղտը չի կպել այս վերջին երկու տարիների ընթացքում եւ չի էլ կպնի, որովհետեւ մենք եղել ենք այլ տիպի կուսակցական ու պետական գործիչներ: Աշխատել ենք բաց ու հրապարակային: Երբեք որեւէ զենքի վրա չենք երդվել, գաղտնի կապերով միմյանց հետ կապված չենք եղել: ՀՀՇ-ն երբեք քրեական օրենսգրքի հետ խնդիրներ չի ունեցել՚:

Ռուբինյանը ցուցմունքների նոր ուղղվածություն է նշմարում

Ի դեպ, ՀՀՇ-ի յոթնյակի հայտարարության նախաձեռնողները Արա Սահակյանն ու Էդվարդ Եգորյանն էին: Երեկ վերջինիս եւ Կարապետ Ռուբինյանին Վահան Հարությունյանը փաստորեն առանձնացրեց սպանություններ հրահանգավորածների ցանկից: Սակայն Կարապետ Ռուբինյանին նախ այս հարցին չանդրադառնալով խնդրեցինք մեկնաբանել ՀՀՇ վարչության յոթնյակին Վահան Հարությունյանի մեղադրանքները” “ՙԴրանք ծայրից ծայր անհեթեթ են: Շատ զարմացած եմ, քանի որ ամիսներ առաջ մամուլում հրապարակված նրա ցուցմունքներում հակառակը, որպես դրական մի երեւույթ էր նշված այդ հայտարարությունը, թե ՀՀՇ-ում նաեւ գոյություն է ունեցել մի թեւ, որը ժամանակին ահազանգել է: Դատարանում մթնոլորտի ընդհանուր փոփոխությունը լիովին հասկանալի է: Ակնհայտորեն զգացվում է, որ ինչ-որ մարդիկ (բնականաբար, իրենց շահերից ելնելով) պատվիրել են նոր երանգներ տալ գործին: Բայց չեմ կարծում, որ դա ուտվող ՙբադիկ՚ է: Այդ մարդը թերեւս չի էլ պատկերացնում, թե ՀՀՇ-ն ինչ կառույց է, կամ ինչպես է աշխատել եւ իր նեղմիտ պատկերացումներով այդ ժամանակվա պաշտոնյաներին նույնացնում է ՀՀՇ-ի հետ”: Վահան Հարությունյանը երեկ Կարապետ Ռուբինյանին «ազնիվ ու պետականությանը նվիրված անձ» անվանեց, սակայն առանձնացվելը պրն Ռուբինյանի գնահատականները նրա մասին չէր փոխել «Չմոռանանք, որ այդ մարդը մեղադրվում է սպանությունների մեջ: Այլ հարց է` կապացուցվի? կամ ոչ, թե նրան հրամայվել է դա անել: Չնայած երկու դեպքում էլ որեւէ հանգամանք չեմ տեսնում, որը մեղմացնում է նրա հանցանքը: Եվ ինքը խոստովանել է, որ կատարել է այդ հանցագործությունները: Հիմա, հանցագործի կողմից իմ հասցեին բարի խոսքեր լսելը որեւէ կերպ ինձ ոչ ուրախացնում է, ոչ էլ բավարարում”:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *