«Նախկին փորձս հիասթափեցրել է ընդհանրապես բոլոր հայաստանյան կուսակցություններից: Չկաիմ պատկերացրած այն չափանիշներով կուսակցությունը, որ ես կուզենայի անդամագրվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ, անկուսակցական Կարապետ Ռուբինյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե ինչու «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկվելով` այնուամենայնիվ չի ուզում նրանց կամ որեւէ այլ կուսակցության անդամագրվել:
Մեր դիտարկմանը, որ նա միշտ «այս մասին` հաջորդ դասին» ասելով` խուսափում է պատճառաբանել իր անկուսակցական մնալը, պարոն Ռուբինյանը պատասխանեց. «Կատակ եմարել, չեմ ուզում կուսակցական դառնալ շատ պարզ պատճառով, որովհետեւ իսկապես չկա իմպատկերացրած կուսակցությունը»:
ՀԱԿ-ից դուրս եկած անդամները վստահեցնում էին, որ ՀԱԿ-ը մաֆիայի կանոններով է առաջնորդվում` եթե մտար, էլ դուրս գալ չկա: Ուստի մենք պարոն Ռուբինյանից հետաքրքրվեցինք, կարո՞ղ է Ձեր աչքը վախեցել է եւ հազիվ ՀՀՇ-ից դուրս գալով` վախենում եք որեւէ կուսակցության մեջ մտնել: Նա պատասխանեց. «Չէ, այդպիսի վախ չունեմ: Եթե այդպիսի կուսակցություն ձեւավորվիՀայաստանում, որն իր ներքին ժողովրդավարությունով կսկսի դաս տալ քաղաքական դաշտին եւհասարակությանը, ես անպայման կընդգրկվեմ այդ կուսակցության մեջ եւ միակ պայմանս այն է, որգաղափարապես էլ իմը լինի` ազատական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ