“ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ” ԵՎ ՆՐԱՆՑ ԲԻԶՆԵՍԸ

Հայոց Աշխարհ, 31-07-2008

Մեր բռնապետական երկրում, ուր քաղաքական հալածանքներն ու վայրագ հետապնդումները գնալով սաստկանում են, չկա մի օր, որ ՙքաղբանտարկյալները՚ հոխորտալից հայտարարություններով հանդես չգան£
Չնայած մոլեգնող ռեպրեսիաներին, ամեն Աստծո օր, մարտի 1-ի կազմակերպիչները մեկուսարաններից պարտադիր հարցազրույցներ են տալիս հհշական թերթերին, որոնք ծայրեծայր լցված են սրանց պոռոտախոսություններով, սպառնալիքներով ու հայհոյախոսություններով£
Իսկ բռնապետության ճիրաններից մի կերպ փրկված ու ազատության մեջ հայտնված նախկին ՙքաղբանտարկյալները՚ արեւածագից մինչեւ մայրամուտ հասցնում են մի քանի ասուլիս տալª հերթական անգամ պատռելով վարչախմբի հրեշավոր դեմքը£
Իսկապես մերն ուրիշ է£ Հատկապես բռնապետությունը£

ԷԼ Ի?ՆՉ ԱՆԵՆ

Երեկ էլ մի խումբ ՙքաղբանտարկյալներ՚ հանդես եկան հայտարարությամբ£
Ցանկացած բովանդակությամբ հայտարարություն սրանցից սպասելի էր, բայց ոչ այս մեկը. ՙՄարտի 1՚-ի կազմակերպիչները երեկ հայտարարեցին. ՙՄենքª քաղբանտարկյալներս, չենք վստահում կառավարող կոալիցիայի կողմից ձեւավորված մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անկախությանը, անաչառությանը եւ անկողմնակալությանը՚£
Ճիշտն ասած, տարօրինակ ու զարմանալի է խորհրդարանական հանձնաժողովին հասեցագրված նման ՙմեղադրանքները՚, այն էլ ՙքաղբանտարկյալների՚ կողմից: Եթե ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորման պահից մինչ օրս, չթաքցնելով իր լիակատար կախյալությունը ՙքաղբանտարկյալներից՚, ջանքեր է թափում սրանց օր առաջ բանտերից ազատել, այս դեպքում ի±նչ անկախության մասին կարող է խոսք լինել:
Եթե հանձնաժողովը արձակուրդից հրաժարվելով, օրնիբուն աշխատում է, որպեսզի կարողանա հասնել հեղափոխական կալանավորների արդարացմանը, մեկուսարաններից ուղղորդված գործունեությամբ փորձում է անել անհնարինը, ապացուցելով իր անձնվիրությունը ՙքաղբանտարկյալների՚ նկատմամբ, այս դեպքում ի?նչ անաչառության կամ անկողմնակալության մասին կարող է խոսք լինել£
Լավ, էլ ինչ անի հանձնաժողովը, որ սրանք չդժգոհեն: Ամեն շաբաթ պարտաճանաչորեն հանձնաժողովականները, խմբեր կազմած, այցելում են մեկուսարանները£ Ժամերով մնում են խցերում, կտրում են ՙքաղբանտարկյալների՚ եղունգները, լողացնում են, կուշտ կերակրում եւ հետո նոր միայն սկսում քաղցր¬քաղցր զրուցել նրանց հետ£
Հետո վերադառնում են Ազգային ժողով եւ նիստի ընթացքում հերթով պատմում իրենց տեսածն ու լսածը£ ՙՔաղբանտարկյալների՚ ասածները հալած յուղի տեղ ընդունած, նրանց բողոքները մեկ առ մեկ փոխանցում են հանրությանը£ Ամեն այցից հետո անպայման հիշեցնում են, որ իրենք ու կալանվածները մանկության ու պատանեկության ընկերներ են եղել:
Դեռ վատառողջ ՙքաղբանտարկյալներին՚ հիվանդանոց չհասցրած, հանձնաժողովականները թանկարժեք ՙպերեդաչիներով՚ վազում են հիվանդասենյակ, նստում հիվանդների կողքին, չափում ջերմությունը, սիրտ տալիս ու աղոթագիրք կարդում սրանց համար£ Հետ են դառնում խորհրդարան ու վշտացած հրապարակում դիագնոզը, միաժամանակ հերթական դիմումն ուղարկում դատախազությունª պահանջելով անհապաղ փոխել թե° հիվանդների, թե° առողջների խափանման միջոցը£ Լավ, էլ ի±նչ անեն այս մարդիկ£

ՓԱՅԱՏԵՐ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Հհշական Կարապետ Ռուբինյանը, որը նաեւ հանդես է գալիս որպես ՙնախկին քաղբանտարկյալ՚ եւ միաժամանակ գլխավորում ՙՔաղբանտարկյալների զորակցության կոմիտեն՚, երեկ ասուլիսում նաեւ հանդես գալով միջնորդի դերում, արեց հետաքրքիր մի հայտարարություն£
Ռուբինյանի փոխանցմամբ, ՀՀՇ անդամ, ՙԱյգսերվիս՚ ՍՊԸ-ի տնօրեն Վոլոդյա Հովհաննիսյանը հայտարարել է, թե դադարեցնում է իր տնտեսական գործունեությունը Հայաստանում£
Վոլոդյա Հովհաննիսյանը ընտրությունների ժամանակ եղել է Լ.Տեր¬Պետրոսյանի վստահված անձը, ղեկավարել Շենգավիթ համայնքի ենթաշտաբը£ Իսկ հետընտրական օրերին, փետրվարյան միտինգների ժամանակ, իր ջերմ աջակցությամբ ավելի է ոգեւորել հեղափոխականներինª գազատաքացուցիչներ տեղադրելով Թատերական հրապարակում£
Ինչեւէ, մարտի 1¬ին հաջորդած օրերին հհշական բիզնեսմենը ծլկել է£ Փախել է Հայաստանից, այժմ Թբիլիսիում է£
Ըստ Վոլոդյայի, ՙհարկային ստուգումները փաստորեն կազմալուծել եւ սնանկացման եզրին են հասցրել ՙԱյգսերվիսը՚£ Սրա նկատմամբ հետախուզում չի հայտարարվել, սակայն, չգիտես ինչու, փախել է երկրից£
Բայց այս դետեկտիվի ամենահետաքրքիր մասը դեռ նոր է սկսվում£ Կհարցնեք. ինչո±ւ հանկարծ Կարապետ Ռուբինյանը հիշեց ՙքաղաքական վտարանդի՚ դարձած եւ իր տնտեսական գործունեությունը Հայաստանում դադարեցնելու որոշում կայացրած հեղափոխական ընկերոջը£
Արդյո?ք միայն այն պատճառով, որ երկուսն էլ զինվորագրվել են հեղափոխության գործին£ Իհարկե ոչ: Կարապետ Ռուբինյանը ՙհալածյալ՚ դարձած գաղափարակցին հիշելու ավելի լուրջ պատճառ ունի£
Մեր ունեցած տեղեկություններով, ՙԱյգսերվիս՚ ՍՊԸ¬ի փայատերերից մեկն էլ նույն ինքը` Կարապետ Ռուբինյանն է: Եւ եթե ընկերության տնօրենը որոշել է դադարեցնել ՙԱյգսերվիսի՚ գործունեությունը, իր այդ քայլով առաջին հերթին հարվածում է Ռուբինյանի գրպանին:

ԿԻՄԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *