Առավոտ, 22-11-2006
Մի խումբ հասարակական գործիչների կարծիքով, միակ ճանապարհը քաղաքացիական անհնազանդությունն է:
Երեկ հասարակական ու քաղաքական մի շարք գործիչներ, իրավապաշտպաններ, նախկին պետպաշտոնյաներ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական ու տնտեսական փորձագետներ քննարկում եւ փորձում էին ձեւակերպել Հայաստանում քաղաքացիական անհնազանդության շարժման խնդիրներն ու անելիքները: Բայց նախ իր ամփոփ խոսքում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նկատեց, որ ՙտարիներ շարունակ իշխանության ղեկին եղած մարդիկ իրենց իշխանավարության ընթացքում կարողացել են այնքան արատավորել իրենք իրենց, կարողացել են այնքան խրվել քրեականացված փոխհարաբերությունների մեջ, այնքան մանր ու մեծ զանցանքներ ու հանցանքներ են գործել, որ այսօր հանգիստ խղճով իշխանությունը հանձնելու հնարավորություն չունեն՚, ուստիª հասկանալի է, թե ինչու են նրանք ամեն գնով փորձում պահել իշխանությունն ու վերարտադրվել: Քննարկման մասնակիցները վստահ էին, որ այս իշխանությունները, չնայած հնչող հայտարարություններին, չեն կարող եւ չեն ցանկանալու առաջիկա ընտրություններն ազատ ու արդար կազմակերպել, որովհետեւ այդ դեպքում իշխանության որեւէ ներկայացուցիչ հաստատ չի ընտրվի: Շարժման ակտիվիստների համոզմամբ, երկրում իրավիճակը փոխել հնարավոր է այսպեսª ՙստեղծել մի այնպիսի իրավիճակ, որի պարագայում հնարավոր կլինի կազմակերպել ու իրականացնել արդար ու թափանցիկ ընտրություններ, որոնց արդյունքում կձեւավորվեն օրինական իշխանություններ, ովքեր կկարողանան իրականացնել բարեփոխումներ, երկիրը վերադարձնել ժողովրդավարական ուղի եւ դուրս բերել մեկուսացումից՚: Իսկ նման հաջողության հասնելու համար, Վ. Հարությունյանի համոզմամբ, պետք է կարողանալ կազմակերպել հուսահատված ժողովրդի ակտիվացում, համաժողովրդական բողոքի ալիք: Թե ինչպե±ս դա անելª ակամա հուշել են իրենց իրավունքների ոտնահարման դեմ արդեն վաղուց բողոքի ակցիաներ նախաձեռնածª ՙպետական կարիքների համար՚ իրենց սեփականությունից ապօրինաբար զրկված մարդիկ:
Ընդդիմության համար այս նախաձեռնությունը փայլուն շանս էր հասարակության աչքին ռեաբիլիտացվելու եւ ՀՀ քաղաքացիների տարրական իրավունքներն ու հիմնարար ազատությունները վերականգնելու ճանապարհին, եթե, իհարկե, ոչ թե իշխանության գալը, այլª հենց այդ սկզբունքն է կարեւոր: Ու մինչ կուսակցական լիդերները փակ քննարկումներում ծանրութեթեւ են անում իրենց անելիքները, կուսակցական ամբիցիաների տակ չկռացած մարդիկ որոշել են իրենք միանալ այդ շարժմանն ու դրա հենքի վրա ձեւավորել քաղաքացիական անհնազանդության շարժում: Համենայնդեպս, Վ. Հարությունյանի կարծիքով, երկրում իրավիճակը փոխելու ՙազդեցիկ եւ արդյունավետ ձեւ են գտել իրացված ու իրացվող տարածքների բնակիչները՚ª իրենց շարունակական ու հրապարակային բողոքի ակցիաներով, օրըստօրե ավելի մարդաշատ դառնալով ու արդեն նաեւ քաղաքական կարգախոսներ առաջ քաշելով, որովհետեւ նրանք ՙերկարատեւ պայքարի արդյունքում համոզվել են, որ իրենց ու այլոց նկատմամբ կատարվող անօրինականություններն ու կամայականությունները հնարավոր կլինի կանխել միայն երկրում քաղաքական համակարգի փոփոխության դեպքում՚: Դրա ամենաարդյունավետ ձեւերից մեկը ներկաները համարեցին քաղաքացիական անհնազանդությունըª ՙիրավունքի գիտակցում եւ պայքար գիտակցված իրավունքի համար՚: ՙԵվ ինչքան խիտ լինեն պայքարողների շարքերը« այնքան կարճատեւ ու արդյունավետ կլինի պայքարը: Ուղղակի հարկավոր է համախմբվել« եւ ոչ թե որեւէ ուժի, կուսակցության կամ անհատի, այլª իշխանությունների վերարտադրումը կանխելու եւ երկիրը ժողովրդավարական ուղի մտցնելու գաղափարի շուրջ՚,- առաջարկեց Վ. Հարությունյանը, ով երեկ խոստացավ, որ քաղաքացիական շարժման ակտիվիստները այսուհետ եւս կմասնակցեն ՙպետական կարիքների զոհերի՚ բողոքի ակցիաներին:
Երեկվա քննարկումներն առանց լուրջ ՙդեբատների՚ չանցան: Ոմանք կարծիք էին հայտնում, թե շարժում նախաձեռնելու համար ծրագիր, գաղափարներ պետք է լինենª թե չէ ոչինչ էլի չի ստացվի: Մյուսները պնդում էին, թե մեր ժողովուրդը ոչ թե գաղափարների ու ծրագրերի, այլ անձերի ետեւից է գնում:
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի համոզմամբ, ՙփայլուն գաղափարներ ունեցող ուժի կողքին միշտ էլ հայտնվում են այլ ուժեր, որոնք դրա հետ համաձայն չեն: Պետք է ունենալ մեկ պարզ նպատակª երկու կետանոց. ապօրինի իշխանությունները պետք է հեռացվեն, պետք է ապահովվեն արդար ընտրություններ՚: Նույնն էր պնդում նաեւ նախկին նախարար Վահան Շիրխանյանը, ում կարծիքովª ՙանհնար է հերթական ընտրություններով հասնել օրինական իշխանության ձեւավորմանը՚:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ