Շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը բաց է թողնված.նախկին ՀԱԿ անդամները “Ժառանգության” կողքին են

Համագումարին ներկա նախկին ՀԱԿ անդամ,  ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց “ժառանգությանը”, իր քաղաքական գործունեության համար ու շեշտեց, որ կուսակցությունը օրենսդրական դաշտում ակտիվ գործունեությունից բացի,  քաղաքացիական հստակ դիրքորոշում է դրսեւորում եւ հանդիսանում է “ճնշվող խավերի” իրավունքների պաշտպանը:

Ռուբինյանը հատկապես ընդգծեց կուսակցության գործունեությունը մարտի մեկյան դեպքերին հաջորդած շրջանում: “Ես, եւ շատերը մեր հասարակության մեջ,  տենչում ենք արագ եւ հեղափոխական փոփոխությունների, ցավոք, շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը բաց է թողնված, ասաց Ռուբինյանը ու հավելեց, որ վերադարձ է կատարվում դանդաղ պայքարի:

Ռուբինյանը հատուկ ողջունեց “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների’ համագործակցությունը. “Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի եւ շատերի համար սպասված ‘ազատ դեմոկրատներ եւ “Ժառանգություն” նախընտրական դաշինքը կկայաանա”,- եզրափակեց Կարապետ Ռուբինյանը:

Կարապետ Ռուբինյանն ի դեպ, Henaran.am-ի հետ զրույցում չբացառեց, որ հրավերի դեպքում կմիանա “Ժառանգություն”-”Ազատ դեմոկրատներ” դաշինքին: Նա ասաց, որ անկախ այս հանգամանքից, եթե այդ դաշինքը ստեղծվի, որպես քաղաքացի իր ձայնն անվարան կտա նրան:

henaran.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *