Կարապետ Ռուբինյանը չի մասնակցել ընդունելությանը

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը երեկ չէր մասնակցում ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ընդունելությանը: Մեզ հետ զրույցում Ռուբինյանը պարզաբանեց իր բոյկոտը.

«Ես Սերժ Սարգսյանին որպես ՀՀ Նախագահ չեմ ճանաչում եւ բնականաբար չեմ կարող ընդունել ՀՀ-ում իշխանությունը յուրացրած եւ այդ կապակցությամբ մարդկանց արյուն հեղած, հարյուրավոր անմեղների բանտեր նետած ու հալածած հանցագործի հրավերը` որքան էլ այդ հրավերը կապված լինի Հայրենիքիս անկախության սքանչելի տարեդարձի հետ»:

Նշենք, որ երեկվա ընդունելությանը չէին մասնակցում նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի անդամները, որոնք ժամանակին եղել են ՀՀ ԳԽ եւ ԱԺ պատգամավորներ:

lragir.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *