Առավոտ, 25-11-2006
Նոյեմբերի 3-ին, երբ հայտարարվեց ՙՔաղաքացիական անհնազանդություն՚ շարժումը նախաձեռնելու մասին` Կարապետ Ռուբինյանը ելույթում ասաց, թե հետաձգված ամոթի զգացումն է իրեն պատել, քանի որ երեխաները հետագայում կհարցնեն` ՙԲա դուք ի±նչ էիք անում, երբ իշխանությունը բռնազավթված էր, սեմինարնե?ր՚: Վիգեն Խաչատրյանն էլ այս ամոթի կապակցությամբ հարց ուղղեց. ՙՄեր օրոք, որ ընտրությունները կեղծել ենª ըմբոստացե?լ եք՚: Կ. Ռուբինյանն այն ժամանակ չարձագանքեց, բայց դա արեց այժմ` մեր խնդրանքով. ՙԵս երբեք ընտրություն չեմ կեղծել: Ընդհակառակըª միշտ ընդվզել եմ ընտրակեղծարարների դեմ: Ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության ժամանակ ես ՀՀՇ-ից պատասխանատու էի Լոռու մարզի համար, եւ ինձ տասնյակ մարդիկ էին մոտենում` ժամանակի ՙթափով տղերքը՚, եւ իրենց ծառայություններն առաջարկում կեղծիքներ անելու համար: Որքան ուժերս պատել են` այդ կեղծիքների դեմն առել եմ: Բայց, իհարկե, այդ կշտամբանքը տեղ ունի, քանի որ ինքս, իսկ Վիգեն Խաչատրյանը, կարծում եմ, տասնապատիկ ավելին, կարող ենք մեզ մեղավոր զգալ, որ չենք ցուցաբերել անհրաժեշտ սկզբունքայնություն՚:
Ա. Ի.