Ընդդիմադիրների քաղաքական նոր միավորո՞ւմ

“Խոսակցությունների առիթը հավանաբար այն շաբաթ օրվա կլոր սեղանն է, որ հրավիրել էր “Ժառանգությունը”:

Այնտեղ պարզապես մտքերի փոխանակություն է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի  ընթացքում ստեղծված իրավիճակի, զարգացումների եւ հնարավոր ելքերի վերաբերյալ:

Ուրիշ ոչինչ”,-ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն այսպես պատասխանեց  ՀԱԿ որոշ անդամների մասնակցությամբ “Ժառանգության” հետ համատեղ ընդդիմադիր ներքաղաքական ուժի ստեղծման վերաբերյալ Henaran.am-ի հարցին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում այս մասին տեղեկություններ հրապարակվեցին: Կարապետ Ռուբինյանը չբացառեց “Ժառանգության” հետ առավել խորը քաղաքական համագործակցության հնարավորությունը: ’

’Իհարկե, հնարավոր համարում եմ եւ անընդհատ կոչեր եմ արել, որ ընդդիմությունը համախմբվի եւ միասնական ճակատով հանդես գա: Կարծում եմ` դա շատ օգտակար կլինի մեր պայքարի համար”,-Henaran.am-ին ասաց նա:

Կարապետ Ռուբինյանը նշեց նաեւ, որ մարտի 17-ին ՀԱԿ հանրահավաքից հետո ընդդիմադիր դաշտում նկատվող աղմուկի ու փոխադարձ վիրավորանքները մեղմացման միտում է տեսնում.”Հուսով եմ, որ այդ քայլերը կարվեն եւ միջադեպը կհարթվի”:

Նկատենք, որ մարտի 26-ին “Ժառանգության” հրավիրած քաղաքական խորհրդակցության մասնակիցների թվում  նշվում է նաեւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի անունը: Վերջինիս հետ կապվել մեզ չհաջողվեց:

Ավելացնենք նաեւ, որ “Ժառանգության” վարչության փոխնախագահ  Ռուբեն Հակոբյանն ավելի վաղհայտարարել էր, որ “ՀԱԿ-ում ևս կան երկրի ճակատագրով իրոք մտահոգ  բավական առողջ ուժեր, ովքեր պատրաստ են համագործակցել “Ժառանգության” հետ”:

http://henaran.am/?p=5330

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *