Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ամփոփելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցն ու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ ասել է, թե աշխարհի գրեթե բոլոր երկրների, հատկապես Հայաստանի պես փոքր երկրի համար անվտանգության որևէ համակարգի անդամ լինելը պարզապես անհրաժեշտություն է, և ինքը բոլորովին համամիտ չէ այն մտքին, թե պետք է լքել ՀԱՊԿ-ն՝ չնայած այն դեռ սաղմնային վիճակում է և մի քանի անգամ ցածր մակարդակ ունի, քան ՆԱՏՕ-ն։ Նա նշել է, որ վերջերս կնքված ռուս-հայկական 5 պայամանգրերից, այդոււհանդերձ, մեզալյանսի (անհավասար ամուսնություն) հոտ է գալիս, և Հայաստանը անընդահատ զիջողի, ինչ-որ բան կուլ տվողի կարգավիճակում է։
-Հայ-ռուսական մեզալյանսի երևույթները (նկատի ունեմ ուժերի անհավասարությունը), որոնք, ցավոք սրտի, նաև զուգորդվեցին ստորաքարշության մի խրախճանքով, մեր խոր հիվանդության արտաքին նշաններն են՝ թարախային բշտիկները,-նշել է նա։
Ըստ Կարապետ Ռուբինյանի՝ սկսած 1995թ.՝ ռուսական բազան որոշակի կայունացնող դերակատարություն է ունեցել Հայաստանի համար, սակայն անկախության տարիներին պետք էր այնպես անել, որ օտարերկրյա ռազմական ներկայության անհրաժեշտություն չլիներ, այլ ոչ թե այդ անհրաժեշտությունը մեծանար։
-Բայց մեր ապաշնորհ պետականաստղեծ գործունեության արդյունքում (այստեղ չեմ ուզում առանձնապես բաժանումներ անել նախկին և ներկա շխանությունների, որովհետև եկեք համաձայնության գանք, որ մեր հասարակության, հասարակության սերուցքի ապաշնորհ պետականաստեղծ աշխատանքի արդյունքն է սա) հասել ենք այնպիսի հանգրվանի, որ շատ ավելի պինդ գրկախառնության մեջ ստիպված եղանք մտնել Ռուսաստանի հետ,-ասել է նա։
Մի քանի օր առաջ կնքված ռուս-հայկական 5 համաձայնագրերից ԱԺ նախկին փոխխոսնակը կարևորություն է տվել նոր ատոմակայանի կառուցման և Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման պայմանագրերին։
-Ինչ խոսք, եթե մենք մտադիր ենք Հայաստանում տնտեսություն զարգացնել (չնայած ոչ մի նախանշան չի երևում, այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ուղղաված է հակառակին), ապա նոր էներգաբլոկի կառուցումը շատ կարևոր է։ Եթե տնտեսությունը չպետք է զարգանա, անիմաստ է այդ հզորությամբ ատոմակայանի կառուցումը,-հավելել է նա։
Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը, ըստ Կարապետ Ռուբինյանի, այս պահին մեզ ոչինչ չի տալիս։
-Տալիս է ռուսներին, այն էլ՝ բարոյահոգեբանական զգացողություն, որ նրանք անթաքույց մամուլում ներկայացնում են, թե Ռուսաստանը վերանվաճում, ռազմական էքասպանսիայի է ենթարկում խորհրդային նախկին տարածքը՝ օրինակ բերելով Ուկրաինայում համարյա նույն ժամկետով Սևաստոպոլի ռազմական նավատորմի երկարաձագումն ու Հայաստանում ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը, բայց դա միայն բարոյահոգեբանական է, որովհետև նախորդ պայմանագրին էլ ահագին ժամանակ կար։ Մեր իշխանությունը հաղթանակ է համարում այն, որ ռազմաբազայի ֆունկցիաները ընդլայնվեցին։ Եթե նախկինում այդ ռազմաբազան անվտանգությունը պահում էր նախկին Խորհրդային Միության սահմանների մոտ՝ Թուրքիա և Պարսկաստան, ապա հիմա այդ սահմանափակումը հանված է, և դուրս է գալիս, որ մեր բոլոր սահմանների ուղղությամբ է այդ ռազմաբազան հայկական զինուժի հետ համատեղ անվտանգության ապահովում։ Ըստ էության, փայլուն բան է, և դա մեզ հնարավորություն է տալիս մի քիչ ավելի ապահով զգալ մեզ՝ նկատի ունենալով Ադրբեջանի աճող ռազմական հզորությունը, սպառնալիքների հռետորիկան և թուրք-ադրբեջանական եղբայրությունը, որն անթաքույց ուղղված է Հայաստանի անվտանգության դեմ,-նշել է նա։
Սակայն Կարապետ Ռուբինյանը նշում է, որ հաշվի առնելով պատմական փորձը՝ կասկածներ կան, թե Ռուսաստանը Ադրբեջանի հետ առևտուր անելիս Հայաստանին կդավաճանի։
-Պատմական փորձը, ցավոք սրտի, մեզ հոռետեսության հիմքեր է տալիս, առավել հոռետեսության հիմքեր են տալիս ներկայիս Ռուսաստանի գործողությունները թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում։ Անցած շաբաթվա հայ-թուրքական առաջին արարին հետևելու է երկրորդը՝ սեպտեմբերին նույն Մեդվեդևն այցելելու է Բաքու։ Այստեղ շատ հնարավոր է, որ մենք սառը ցնցուղի զգացողություններ ունենանք, որովհետև, ըստ էության, Ռուսաստանը կատարելով իր ծրագիրը Հայաստանի հանդեպ, երաշխիքներ ստանալով՝ մինչև 2044թ. բազայի հետ կապված, ձեռքերն ազատ գնալու է Բաքու՝ նոր առևտրի,-նշել է նա։
ԱԺ նախկին փոխխոսնակը հույս է հայտնել, որ Ադրբեջանը չի նետվի Ռուսաստանի գիրկը, կամ մասնակի կնետվի։
-Ամենամեծ վտանգը կլինի այն, որ հանկարծ Ադրբեջանն այնպիսի առաջընթաց քայլեր անի դեպի Ռուսաստանի գիրկը, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին զիջումներ անել դրա դիմաց՝ ի դեմս Ղարաբաղի անվտանգության գոտիի, եթե ոչ՝ Ղարաբաղի,-ընդգծել է նա։
Հեղինե Հարությունյան