Նա վստահ է, որ Սուրեն Խաչատրյանի այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է, իսկ Քոչարյանն անցյալում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնում նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի կամքով՝ չընդգծելով Սերժ Սարգսյանի դերը: Մեր հարցին՝ Դուք է՞լ եք միայն Ռոբերտ Քոչարյանին տեսնում Սուրեն Խաչատրյանի արարքների համար պատասխանատու եւ մեղավոր՝ նա պատասխանեց. «Չէ, միայն Սերժ Սարգսյանին եմ մեղավոր տեսնում: Ռոբերտ Քոչարյանն անցյալում է: Նրա միակ հովանավորը այս պահին, նրա բոլոր այլանդակությունները պահողը Սերժ Սարգսյանն է»: Չնայած այս պահին Սուրեն Խաչատրյանի որդին կալանավորված է, բայց հասարակությունը մտավախություն ունի, որ նա պատիժ չի կրի: Հարցին՝ կարո՞ղ են ձեւականորեն նրան դատել, հետո հայտնվի արտերկրում՝ պարոն Ռուբինյանը վստահեցրեց, որ ոչ. «Այդ առումով գոնե ունենք գործող հասարակական մարմիններ, որոնք ունեն ելումուտի իրավունք եւ կարող են ստուգել՝ համապատասխան տեղո՞ւմ է, թե՞ չէ: Ի դեպ, նման մտավախություններ արտահայտում էին նաեւ տեռորիստ Նաիրի Հունանյանի հետ կապված, բայց մտավախություններն իզուր էին»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ ենք ասել, որ իշխանություններն այս պահին «զոհ տվեցին» Սուրեն Խաչատրյանին՝ նա պատասխանեց. «Բնականաբար, նրանք չէին ուզենա Սուրեն Խաչատրյանի նման հավատարիմ ծառայողից ազատվեին, բայց երեւի իսկապես ճար չունեին»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/06/06/251893/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից