Վերջին շրջանում եվրոպական մի շարք երկրներում բուռն քննարկումներ են ընթանում ինցեստի օրինականացման շուրջ: Քչերը գիտեն, սակայն, կան երկրներ, որտեղ ինցեստը օրինական է համարվում: Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Շվեցիայում, Թուրքիայում և մի քանի երկրներում մեծահասկաների միջև ինցեստը չի արգելվում:Սակայն կան երկրներ որտեղ թույլատրվում է սեռական հարաբերություններ ունենալ անգամ մանկահասակ հարազատների հետ: Նման երկրներից են Չինաստանը, Չադը, Քենիան, Զամբիան, Ցարը: Եվրոպայում չի բացառվում, որ կգա ժամանակ և ինցեստը կլինի օրինական: Այս դեպքում կա վտանգ, ու մտավախություն, որ փորձ կարվի այն նաև օրինականացնել Հայաստանում:
Slaq.am-ը փորձեց նաև զրուցել քաղաքական գործիչների հետ և հասկանալ, թե ինչպես կվերաբերվեն այս հարցին մեր քաղաքական դեմքերը:
«Չեմ ընդունում, դեմ եմ միասեռ ամուսնությունների գրանցմանը, առավել եւս նրանց` երեխաներ որդեգրելու թույլտվություն տալուն: Սա չի նշանակում, որ հոմոֆոբ եմ: Շատ հասարակություններում նույնիսկ ավանդական ընտանիքի պետական գրանցումն է իրավամբ շրջանցվում, էլ ի՞նչ կարիք կա միասեռները գրանցելու, երբ ընդհանրապես ծնվող երեխայի խնդիր չկա, ուստի չկա երեխայի շահերը օրենսդրորեն պաշտպանելու խնդիր:
Ինչ վերաբերում է ինցեստին, ապա տեղյակ եմ որ, ըստ երեւույթի բավականին էկզոտիկ կամ սուպեր լիբերալությունից խելքները գցած հատուկենտ պատգամավորներ այդպիսի օրինագծեր են փորձում առաջ տանել իրենց երկրներում: Չեմ կարծում, որ որեւէ երկրի խորհրդարան կհասնի խելագարության այդ աստիճանի ու ընթացք կտա նման քննարկումների:
Բարեբախտաբար, Հայաստանին այս աղմուկը որեւէ կերպ չի առընչվում, բայց մի պաշտպանիչ օրենսդրական խնդիր կարող է ծագել: Հիմա լավ չեմ հիշում արտասահմանցիների կողմից մեր երկրի քաղաքացիների որդեգրման հետ կապված օրենսդրական կարգավորումները, բայց գուցե պետք լինի մի կետ ավելացնել, որով կարգելվի արտերկրում գրանցված միասեռ ընտանիքներին Հայաստանում երեխա որդեգրելը»,-ասաց ԱԺ նախկին փոխնահագահ Կարապետ Ռուբինյանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ աշխարհում գնում է գործընթաց համամարդկային արժեքների դեմ. «Հայերս հայ ենք մնացել ու չենք ոչնչացել նաև` մեր ազգային ավանդույթները պահելով: Հասկանում եմ, որ ժամանակները փոխվում են, սակայն եթե մենք չպայքարենք մեր ազգային ավանդույթների համար, որպես ազգ կջնջվենք: Ես կատեգորիկ վատ եմ վերաբերվում թե միասեռականների ամուսնության օրենքներին, առավել ևս երեխաներին որդեգրելու` նրանց տրված իրավունքին: Իսկ ինցեստի մասին օրենքի ընդունումն ամենակործանարար ազդեցությունը կարող է ունենալ մարդկության նորմալ հատվածի համար»,-ասաց Արամ Կարապետյանը: