Հասարակությանը պետք են զոհողության պատրաստ առաջնորդներ

Operativ.am-ի թղթակիցն Ազատության հրապարակում զրուցեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի հետ, ով եկել էր սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Հացադուլը որպես պայքարի ձև հաջողվա՞ծ է, թե տանուլ տանող ճանապարհ է:

-Պայքարի ծայրահեղ միջոց է, չեմ կարծում, որ պայքարը տանուլ կտա, սակայն մի քիչ կասկածներ ունեմ, որ այն կզրկի պայքարը ճկունությունից:

-Ի՞նչ կասեք պրն. Հովհաննիսյանի երեկ հնչեցրած այն կարծիքի մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է իր կյանքի գնով հասնել հաղթանակի:

-Դա ապացուցում է իր վճռականությունը և նվիրվածությունը պայքարին:

-Արդյոք մեզ պե՞տք են զոհեր:

-Հասարակությանն անշուշտ պետք են, պետք են զոհողության պատրաստ առաջնորդներ, այլապես որևէ հաջողության չենք կարող հասնել:

-Իսկ եթե զոհերը լինեն անմեղ մարդկանց տեսքով, ինչպես եղավ Մարտի մեկի դեպքերի ժամանակ:

-Շատ ցավալի էին Մարտի մեկի դեպքերը, բայց դրա համար պետք է մեղադրել իշխանություններին, եթե նկատել եք որևէ բռնության կոչ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա չի եղել…

operativ.am, 11.Մարտ.2013 – 16:54

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *