“Այլախոհ” Սահակյանը եւ վհուկների որսը

ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության ընդհանուր ժողովը  սեպտեմբերի 20-ին հանդես եկավ հայտարարությամբ:

Քննարկելով ՀՀՇ կուսակցությունում ստեղծված վիճակը եւ Շենգավիթի ՀՀՇ կազմակերպության խնդիրները, ՀՀՇ Շենգավիթի ընդհանուր ժողովն արձանագրում է.

1. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն ՏերևՊետրոսյանի հրաժարականը ներիշխանական խորը ճգնաժամի տրամաբանական հետեւանքն էր: Ճգնաժամի առաջին մեղավորը, անշուշտ, ինքը` Լ. ՏերևՊետրոսյանն էր, սակայն մեղքի զգալի մասը կրում է ՀՀՇ վարչությունը եւ նրա ղեկավարությունը:

2. ՀՀՇ վարչության ՙետհրաժարական՚ շրջանի գործունեությունը կրում է ակնհայտ անկամ եւ հարմարվողական բնույթ. իրականացվում է ՀՀՇ-ն քաղաքական թատերաբեմից հեռացնելու եւ գործադիր իշխանության ՙթեւերից՚ մեկի կցորդը դարձնելու անթաքույց ծրագիր:

3. Ստեղծված անառողջ մթնոլորտը հետեւանք է ոչ թե կուսակցության մեջ գաղափարական լիդերության համար մղվող բնական պայքարի, այլ նեղ անձնական նպատակների համար կուսակցությունը օգտագործելու ոմանց բուռն ցանկության:

Շենգավիթի ՀՀՇ կազմակերպությունը լրջորեն անհանգստացած լինելով ստեղծված վիճակով եւ կուսակցության հերթական եւ մոտալուտ տրոհման ակնհայտ նախանշաններով, պատրաստակամություն հայտնելով անել ամեն հնարավորը կանխելու կուսակցությունը վերացնելու կամ խամաճիկացնելու վտանգը`

1. Կոչ է անում ՀՀՇ վարչությանը հրավիրել եւ երկամսյա ժամկետում անցկացնել ՀՀՇ հերթական հաշվետու վերընտրական համագումար, դադարեցնել ՙվհուկների որսը՚ կազմակերպության ներսում, ստեղծել կարծիքների ողջ սպեկտորը ներկայացնող համագումարը նախապատրաստող խումբ:

2. Դատապարտում է ՀՀՇ վարչության եւ Շենգավիթի ՀՀՇ կազմակերպության անդամներ Ալեքսան Հակոբյանի եւ Կարապետ Ռուբինյանի վարչության անդամության կասեցումը առանց հարցի քննարկման եւ վարչության անդամ Արա Սահակյանի նույն ոճով վտարումը ՀՀՇ-ից:

ՙԱռավոտի՚ խնդրանքով հայտարարությունը մեկնաբանում է ՀՀՇ Շենգավիթի կազմակերպության անդամ Կարապետ Ռուբինյանը:

-Կազմակերպությունը որոշել է այդ հայտարարությունն անել ձեր խորհրդարանական գործընկեր Արա Սահակյանին ՀՀՇ շարքերից հեռացնելու պատճառո?վ:

-Արա Սահակյանի հեռացումը իրադարձությունների շղթայի վերջին օղակն է: Արդեն ակնհայտ է դարձել, որ Վանո Սիրադեղյանը որոշել է ՀՀՇ-ում ձերբազատվել այլախոհներից: Հենց այդ պատճառով էլ, ասենք, 8 ամիս Ալեքսան Հակոբյանի եւ իմ դարակի  մեջ պահված դիմումները ՀՀՇ վարչությունում մեր անդամությունը կասեցնելու մասին, հանկարծ որոշեց բավարարել: Նույն պատճառով ակնհայտորեն մտացածին եւ միգամած ձեւակերպումներով կուսակցությունից հեռացվեց Արա Սահակյանը:

-Ստացվում է, որ պրն Սահակյանն այլախո±հ է:

-Քանի որ նրան իր բացակայությամբ ազատեցին ՀՀՇ վարչության նախագահի տեղակալի պաշտոնից եւ հետո` կուսակցությունից, ուրեմն նա իրենց մարդը չէր: Իսկ ՀՀՇ վարչությունը, ցավոք, դարձել է մի դերասանի թատրոն եւ ղեկավարվում է Վանո Սիրադեղյանի միանձնյա կամքով: Ամբողջ ՙետհրաժարական՚ շրջանում կուսակցությունն այդպես էլ իր մեջ ուժ չգտավ վերլուծել տեղի ունեցածը եւ համապատասխան հետեւություններ անել: Առայսօր ՀՀՇ-ն նույնիսկ չի կողմնորոշվել` ինքն ընդդիմադի±ր է, թե± իշխանամետ: Պաշտոնապես չպաշտպանելով նախագահական ընտրություններում ոչ մի թեկնածություն, վարչության մի քանի անդամ, այդ թվում նաեւ Սիրադեղյանը, գաղտնի պաշտպանում էին եւ օգնում Ռոբերտ Քոչարյանին: Այժմ ՀՀՇ-ի ղեկավարը միանձնյա որոշում է ընդունել քաղաքական խորհրդում կուսակցության մասնակցության մասին, չնայած կուսակցությունն այդ հարցում իր խոսքը չի ասել եւ չի որոշել` արդյոք մասնակցելո±ւ է ՔԽ կոչվող ֆարսում:

-Արդյոք վարչության անդամները տեղյա±կ էին, որ Շենգավիթի կազմակերպությունն ընդհանուր ժողով է հավաքում այս հարցով:

-Իհա°րկե, նրանք հրավիրված էին« բայց չեկան:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *