Դա կռվան է երկու օլիգարխիկ կլանների մեջ ծավալվող պայքարում. Կարապետ Ռուբինյան

«Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանը mardik.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին: «ԲՀԿ-ից շատ առաջ ես ասել եմ, որ կողմնակից եմ դրան այն կոնտեքստում, որ դա պետք է լինի նոր Հայաստանի՝ չորրորդ հանրապետության գնալու ճանապարհին, քայլերից մեկը»,-ասաց նա: Կարապետ Ռուբինյանը նշեց, որ նայելով ԲՀԿ-ի ծրագրերին, իմիջին,  կարելի է ենթադրել, որ խոսքն ամենևին նման ճանապարհ ընտրելու մասին չէ:

«Այդ առումով չեմ վստահում ԲՀԿ-ին, որ նա կարող է իրականացնել մի ծրագիր, որը կբերի նորացված ժողովրդավարական Հայաստանի: Ավելի շատ նրանց կողմից այդ երկու հարցը մեջտեղ բերելը դիտարկում եմ որպես կռվան երկու օլիգարխիկ կլանների մեջ ծավալվող պայքարում»,-ասաց Կարապետ Ռուբինյանը: Նա նշեց, որ այդ գաղափարը ԲՀԿ-ն օգտագործում է՝ այլ քաղաքական ուժերին իր շուրջ հավաքելու համար:

Կարապետ Ռուբինյանն ասաց, որ բոլոր նրանք, ովքեր իրապես ուզում են նորացված ժողովրդավարական Հայաստան, այդ խայծը կուլ չեն տա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուին, ապա Կարապետ Ռուբինյանը նշեց, որ եթե դա տեղի ունենա, ապա դա չի համարի առաջընթաց՝ Հայաստանի քաղաքական հարաբերությունների դաշտում,  այլ կհամարի հետադիմական ալյանս:

Mardik.am, Չորեքշաբթի, 14 Նոյեմբեր 2012 | 17:31

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *