Կորցնում ենք մեր երկիրը.Կարապետ Ռուբինյան

«Կորցնում ենք մեր երկիրը, դանդաղ մաշեցնում ենք եղած չնչին ռեսուրսները»,-այսօր mardik.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ո՞ւր ենք գնում կառավարության գրեթե փոփոխության չենթրակվող կազմով, ասաց Կարապետ Ռուբինյանը:

Ըստ նրա` իշխանության մեջ որակյալ կադրեր անշուշտ կան, բայց պետք է խաղի կանոնները փոխել.«Եթե նույնիսկ հանճարեղ մարդկանց դնում են այնպիսի պայմաններում, ինչպիսին հիմա իշխանական համակարգում է, նրանք կամ դուրս են մղվում կամ փչանում են»:

Նա նշեց, որ այն բարոյական մթնոլորտը, որ կա իշխանության մեջ, որևէ լավ սպասելիքի չի կարող բերել: Կարապետ Ռուբինյանն ասաց, որ ընտրությունները կեղծելուց, հերթական անգամ իշխանությունը բռնազավթելուց հետո, իհարկե, սպասելի էր, որ փոփոխություններ չեն լինի:Ինչ վերաբերում է նախկին կառավարության կազմին, ասաց, որ նրանք բոլոր ոլորտներում տապալվել են:

Չորեքշաբթի, 13 Հունիս 2012 | 16:38

mardik.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *