12:41
Ես տեսնում եմ, որ այսպիսի զարգացումը, ինչքան էլ որ լավ է, որ մենք չենք ունենա քաղբանտարկյալներ, բայց հայտարարվում է, որ դա կլիցքաթափի իրավիճակը: Էապես լիցքաթափվող իրավիճակում ինչի՞ պետք է ռեժիմը սկսի բանակցել իր հրաժարականի մասին: Չեմ հասկանում: Տրամաբանությունը բերում է նրան, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով գալու է ու հանգելու է հերթական խորհրդարանական ընտրությունների:
12:39 Սա է պատճառը միայն, որ ես չեմ համաձայնվում այսպիսի անորոշ, շատ փոքր միկրոհաջողություններ ուենանալով, կամ դրանք էլ չունենալով, ճանապարհին: |
12:38 Ես կհամաձայնեի, որ դա էլ է բերում պրոգրեսի, եթե չկարծեի, որ մենք օր առ օր, ժամ առ ժամ տանուլ ենք տալիս այս ձևով մեր երկիրը: Այս ռեժիմը գոյատևում է ավելորդ մեկ օր, ավելորդ ամիս, պարզապես կործանում է մեզ, որովհետև մենք մրցակցության մեջ ենք մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ, մրցակցությունը տանուլ ենք տալիս խայտառակ ձևով: |
12:35 Այստեղ անձամբ ինձ, և երևի շատ- շատերին զարմացրեց Կոնգրեսի կուրսի կտրուկ փոփոխությունը, և հայտարարությունը, որ ընտրվել է խաղաղ, անցնցում ճանապարհը, հիմնավորումները դուք բոլորդ գիտեք: |
12:34 Այս տարեսկզբին, արդեն ինչ-որ տեղ լճացող այդ պայքարը` ՀԱԿ-ի, որը ես ընթացքում էլ էի քննադատում, որովհետև բավականին կորցրել էր սրությունն ու համարձակությունը, մարտի մեկից սկսած, այս տարվա, տեսնում ենք, որ ինչ-որ փոփոխություններ տեղի ունեցան հակառակ այն բանի, որ նախորդ տարվա աներևակայելի տնտեսական անկումն ու սոցիալական վիճակի վատթարացու մը` ժողովրդի, համընկավ արաբական հեղափոխություններից եկած ոգևորության հետ, և մենք տեսանք, որ ժողովուրդը պատրաստ է կանգնելու ու պայքարելու իր իրավուքների համար մինչև վերջ: |
12:29 Այս վերջերս ինչ-որ երանգ է ստացել Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հետ կապված, և փորձ է արվում այդ բոլորը կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, գոնե իմ դեպքում դա բացառվում է: Անհնար է, որ ես հանկարծ հայտնվեմ մի թիմում, որը պաշտպանի Ռոբերտ Քոչարյանը: Դա ծայրաստիճան զարհուրելի ֆանտաստիկայի ոլորտից է: |
12:27 Վաղն, օրինակ, ես հրավիրված եմ «Ժառանգության» քաղաքացիական ժողովին, պատրաստվում եմ ելույթ ունենալ, ասել իմ կարծիքը` թե´ ընթացիկ իրավիճակի, թե´ հնարավոր զարգացումների: |
12:26 Ինչ վերաբերում է մեր այսօրվա խղճուկ քաղաքական դիսկուրսին, ապա այն լի է մեծ քաղաքական բամբասանքներով, տարբեր խարդավանքներով: Ըստ էության, փնտրտուք կա բոլորի մոտ, ենթադրենք Կոնգրեսից դուրս , ներսն էլ, ուղղակի չգիտեմ, կարող է այնտեղ էլ կա, տեղի են ունենում պարբերաբար հանդիպումներ, քննարկումներ, և այդպիսի հանդիպումների ու քննարկումների ես էլ եմ մասնակցել, գաղտնիք չկա: |
12:22 Շուտով նոր բանավեճ է սկսվելու, որ քաղաքական շատ ուժեր, նաև ես, ջատագովն ենք, որ պետք է վերադառնանք խորհրդարանական կառավարման համակարգին: |
12:20
Քսան տարի առաջ բուն ընտրությունները ՀՀՇ-ի պայքարի մի դրվագ էին, դրանցով չէր, որ ամեն ինչ որոշվում էր, ուղղակի հանգել էին պայքարի մի այնպիսի հանգրավանի, որ համահունչ էր ժամանակին: Այսօր էլ հնարավոր է, որ զուտ ընտրությունների միջոցով մեր ժողովրդին վերադարձնել ժողովրդավարությունը: Ժամանակն է Հայաստանում արդար ընտրությունների ճանապարհով իշխանություն ձևավորել: