Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն Տեր-Պետրոսյանը

«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է «ինչու՞ հրապարակում չեն վճռական գործողությունների կոչ անողները՝ Արարատ Զուրաբյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Խզմալյանը, Կարապետ Ռուբինյանը և այլք» հարցին։

«7օր»–ի խնդրանքով Տեր–Պետրոսյանի այս խոսքերը մեկնաբանել է Կարապետ Ռուբինյանը։

–Չգիտեմ՝ ո՞նց է նման թյուրիմացության մեջ հայտնվել պարոն ՏերՊետրոսյանը: Բնականաբար, բոլոր թվարկված անձանց անունից չեմ կարող խոսել, բայց ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր ինչինչ հարցերում համարձակություն են ունեցել չհամաձայնվել ՏերՊետրոսյանի վարած քաղաքականության հետ, խռովկաններ են: Կարծեմ խռովելը մինչ այս քաղաքական կատեգորիա չէր: Իսկ ժողովրդից խռովելու մասին իր առաջ քաշած վարկածը ոչ այլ ինչ է, քան հանրահավաքի մասնակիցներին իրենից «խռովածների» դեմ տրամադրելու փորձ,–պատասխանել է Կ. Ռուբինյանը։

7or.am

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *